Հայոց եկեղեցու հինգ տաղաւար տօներին յաջորդող օրերը եկեղեցու հայրերի կողմից տնօրինւել են որպէս յիշատակ ննջեցելոց եւ այդ օրը յատուկ պատարագի մատուցմամբ հոգեհանգստեան արարողութիւն է կատարւում հանգուցեալների հոգիների հանգստեան համար:
Այդ առիթով, երկուշաբթի, 1 ապրիլ 2024 թւականին՝ Ս. Յարութեան տօնին յաջորդող Մեռելոցի օրը Սուրբ եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս եւ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռներում:
Նոր Բուրաստանի Ս. Ստեփանոս մատուռում Կրօնական արարողութեան նախագահեց Հոգեշնորհ Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեանը իսկ Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս Մկրտիչ մատուռում Սուրբ Պատարագ մատուցւեց ձեռամբ Արժ. Ս. Յակոբ Քհնյ. Քեշիշեանի:
Պատարագի աւարտին տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն հայ ազգի հին ու նոր ննջեցեալների եւ բոլոր նահատակների հոգիների խաղաղութեան համար։
Հոգեհանգստեան արարողութիւնից յետոյ Հոգեշնորհ Տ. Աւետիք Վրդ. Տէր Կարապետեանը իր ընկերակիցների հետ այցելեց նահատակների պանթէոն եւ Թեհրան-Երեւան չւերթի աւիավթարի զոհերի դամբարանը, որտեղ եւս յատուկ աղօթք բարձրացրեց առ Աստւած նրանց հոգիների հանգստի եւ խաղաղութեան համար:
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ