Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Կիրակի, 14 ապրիլ 2024 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին «Պատանիի ինքնութեան կերտումը» խորագրով, ՀՅԴ Պատանեկան համագումարին մասնակից՝ Թեհրանի, Հայաստանի, Արցախի, Սիրիայի եւ Լիբանանի պատանեկան կառոյցների ներկայացուցիչները՝ ընկերակցութեամբ իրենց պատասխանատուների, ովքեր կիրակի առաւօտեան Ս. Պատարագին մասնակից լինելուց յետոյ Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հանդիպում ունեցան Արբազան Հօր հետ:

Սրբազան Հայրը մեծապէս ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց այցելութեան առիթով: Թեմակալ Առաջնորդը ամփոփ գծերով ներկայացրեց թեմիս պատմական անցեալը եւ ընդհանուր բացատրութիւն փոխանցեց Թեհրանի Հայոց թեմում աշխատող եկեղեցիների, դպրոցների եւ միութիւնների վերաբերեալ միաժամանակ կարեւորելով երիտասարդութեան մասնակցութիւնը եւ դերակատարութիւնը ազգային-հոգեւորական կեանքում:

Պատանիները խանդավառութեամբ եւ հետաքրքրութեամբ ունկնդրեցին Սրբազան Հօր արտայայտութիւնները, որի ընթացքում հնչեցին հարցումներ եւ ջերմ ու սրտալից խօսքեր:

Անդրադառնալով Հայրենիքի իրավիճակին Սրբազան Հայրը ցաւով արտայայտւեց, որ դժբախտաբար Եռաբլուրը ընդարձակւում իսկ մեր երկրի սահմանները փոքրանում են, հետեւաբար մեր նոր սերնդի պարտականութիւն եւ պարտաւորութիւնն է ամենայն նախանձախնդրութեամբ իրենց դերակատարութիւնն ունենան հայրենիքի պաշտպանութեան եւ ազգային ինքնութեան պահպանման համար:

Հանդիպման աւարտին Սրբազան Հօր ձեռամբ «Հայոց Տաժանքի Ճամբաներով» խորագրով երկհատորանոց գիրքը նւիրւեց պատանիներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Կիրակի 12 Մայիսի 2024;
կիրակի, Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ

Երկուշաբթի 13 Մայիսի 2024;
երկուշաբթի, ԽԴ օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ