Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայ ժողովրդի պահանջատիրական ոգով տոգորւած ՝ Արթուր Մանուկեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը «Արարատ» մարզաւանում

Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման ծրագրերի շարանում, Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան նախաձեռնութեամբ, թւականիս ապրիլի 18-ին, «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահում բացումը կատարւեց Արթուր Մանուկեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսի, նրա մասնակցութեամբ:

Ցուցահանդէսը համադրել էր Միշէլ Ալլահվերդեանը, ով ներկայումս Հայաստանում «Մարտիոս Սարեան»-ի տուն թանգարանի գրադարանի եւ արխիւային բաժնի տնօրէնն է:

Միջոցառումը մեկնարկեց Տէրունական աղօթքով եւ հոգեւոր երգերի կատարմամբ, որը ներկայացրեց Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան «Արարատ» երգչախումբը խմբավար՝ Արփի Սիմրոջեան (Նազարեան)-ի: Բացման խօսքով հանդէս եկաւ Մինէ Նազարեանը, ով ողջունելով ներկաներին, հակիրճ գծերով անդրադառնալով արւեստագէտ Արթուր Նազարեանի կենսագրական տւեալներին եւ ամբիոնի մօտ հրաւիրեց արւեստագէտին: Արթուր Մանուկեանը իր գնահատանքը յայտնելով նախաձեռնութեան համար եւ բոլոր միջամուխ անձանց, ընդգծեց. «Ինձ յաճախ Հայաստանում հարցնում են, որ ես յայտնեմ իմ կարծիքը այս կամ այն երեւոյթի մասին՝ քաղաքական, սոցիալական եւ այլն, ես միշտ պատասխանում եմ հետեւեալը՝ իմ աշխատանքները իմ քաղաքական դիրքորոշման արտայայտութիւններն են»:

Միջոցառմանը ներկաներին իր խօսքը փոխանցեց Միշէլ Ալլահվերդեանը, ներկայացնելով ցուցահանդէսը կազմակերպելու գործընթացը եւ նշեց, որ թէեւ արւեստագէտ դիզայների աշխատանքները բազմիցս են ցուցադրւել տարբեր երկրներում, սակայն առաջին անգամն է, որ ցուցադրւում են Իրանում: Նա վերջում անդրադարձաւ իր տեսակէտները արւեստագէտ-դիզայների աշխատանքների մասին:

Արտայայտութիւններից յետոյ ներկաները այցելեցին ցուցահանդէսը: Ներկայ էին՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան եւ Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւորներ Արա Շահվերդեանը եւ Ռոբերտ Բէգլարեանը, Թ. Հ. Թ. Պատգմաւորական ժողովի ատենադպիր Արփի Ալավերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի ատենապետ ճրտ. Նորայր Արամեանը, ՀՄԱԿ-ի վարչութեան նախագահ Սոֆի Ջաղարբէգեանը, ազգային մարմինների, 109-րդ տարելիցը նշող յանձնախմբի ներկայացուցիչները եւ մեծ թւով արւեստագէտներ:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ ապրիլի 26-ը:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 14 Հոկտեմբերի 2024;
Տօն՝ Գիւտ նշխարաց Սրբոյն Գրիգորիսի Աղուանից կաթողիկոսին, եւ սրբոց հարցն` Թաթլոյ, Վարոսի, Թումասու, Անտօնի, Կրօնիդեայ եւ եօթն խոտաճարակացն, որք յԻննակնեայ վանսն կատարեցան

Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ