Հայոց Ցեղասպանութեան պահանջատիրական ոգով լիցքաւորւած հայ աշակերտութիւնը, իր բողոքի եւ պահանջատիրութեան ձայնը բարձրացրեց ի լուր աշխարհի: Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի մեծարման միջոցառումների աշակերտական ծրագրերի շարանում, կիրակի ապրիլի 21-ի առաւօտեան, Թեհրանի հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտ-աշակերտուհիները, նաեւ ուրբաթօրեայ դասընթացների մասնակից դպրոցականները համախմբւել էին «Արարատ» մարզաւանի «Սասունցի Դաւիթ» սրահում, յարգելու՝ Հայոց Ցեղասպանութեան Սրբադասւած նահատակների անմեռ յիշատակը:
Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի կողմից նախաձեռնւած աշակերտական հաւաք-ծաղիկների մատուցումը իրականացաւ հէնց աշակերտ-աշակերտուհիների կողմից ներկայացւած գեղարւեստական-պահանջատիրական ծրագրի շրջանակում:
Ծրագիրը մեկնարկեց Տէրունական աղօթքով, որը կատարեց հայոց ազգային «Արաքս» աղջկանց դպրոցի երգչախումբը, խմբավար Մեղեդի Նազարեան: Միջոցառմանը ելոյթով հանդէս եկան Հ.Մ. «Արարատ» կազմակերպութեան Արւեստից միութեան «Մանկապատանեկան երաժշտաթատերական» խումբը: Երաժշտական բաժնի պատասխանատուներն են՝ Մեղեդի Նազարեանը եւ Արմէն Ասատրեանը, իսկ թատերական բաժնի պատասխանատուն է Էրւին Գալստեանը: Միջոցառման գեղարւեստական բաժնում աշակերտները հանդէս եկան երգերով եւ ասմունքային կատարումներով:
Լուրը՝ «Ալիք»-ից
Լուսանկարները՝ Ռեբեկաի