Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՒԻՐՒԱԾ ՅԻՇԱՏԱԿԻ ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐԵԽՕՍԱԿԱՆ ԱՂՕԹՔ

Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման 109-րդ տարելիցի առիթով, կիրակի, 24 ապրիլ 2024 թւականի առաւօտեան, Ս. Սարգիս եկեղեցում նախագահութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի մատուցւեց 1915 թւականի սրբարդասեալ նահատակներին նւիրւած Ս. եւ Անմահ պատարագ, որի աւարտին, Հայոց Ցեղասպանութիւնը մէկ ու կէս միլիոն զոհերի յիշատակը յաւերժացնող յուշարձանի մօտ տեղի ունեցաւ Բարեխօսական Կարգ: Կրօնական արարողութեան պատարագիչն էր Սրբազան Հօր հրաւէրով քաղաքս գտնւող՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը:

Սրբազան Հայրը օրւայ առիթով իր պատգամը փոխանցեց ըստ հետեւեալի.-«Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցն է: Հարիւր ինը տարիների են անցել այդ չարաղէտ թւականից, երբ մեր ժողովուրդը ենթարկւեց անմարդկային ցեղասպանութեան եւ մեր երկիրը զրկւեց իր բնիկ ժողովրդից:
Այս օրերին նաեւ պատմութիւնը կարծէք կրկնում է ինքզինք: Այսօր մենք նորից տարագիր ժողովուրդ ենք: Մեզ զրկեցին մեր հայրենիքից եւ դրա համար մենք պայքարում ենք, որպէս պահանջատէր ժողովուրդ. պայքարում ենք մեր իրաւունքների ձեռքբերման համար. պայքարում ենք, որպէսզի մեր սրբազան նահատակնրի արիւնը վերընձիւղւի հայկական հողին՝ ծնունդ տալով նոր հերոսների, որոնք պիտի շարունակեն իրենց կեանքի գոյապայքարը: Մենք ստիպւած ենք միասնաբար՝ մեր հաւաքական ճիգով, հաւաքական աշխատանքով եւ մեր նւիրական սրբութիւններին կառչած մնալով փորձել փարատել սեւ ամպերը մեր հայրենի երկրակամարից:
Հետեւաբար մենք այսօր եկել ենք ուխտելու, որ կը շարունակենք մեր պայքարը յանուն մեր մէկ ու կէս միլիոն նահատակների. պիտի շարունակենք մեր պայքա0րը յանուն մեր այսօրւայ հայրենիքին. պիտի շարունակենք մեր պայքարը մեր ժողովրդի կենդանութեան համար եւ վերջապէս պիտի շարունակենք պայքարը միշտ վառ պահելով մեր յոյսը դէպի ապագայ:
Պատմութեան ընթացքին մեր ժողովուրդը շատ նեղութիւնների եւ սրի ու հրի միջից է անցել, սակայն երբեք չի ընկճւել, ընդհակառակը մեր ժողովուրդը ինքը կարողացել է ոտքի կանգնել եւ իր մահու եւ կենաց պայքարը շարունակել:
Այսօր վերանորոգում ենք մեր ուխտը հաւատարմօրէն շարունակել մեր կեանքի գոյապայքարը, որովհետեւ հաւատացած ենք, որ պայքարը սուրբ է եւ նւիրական, յատկապէս այն պայքարը, որ մղւում է մեր հայրենիքի ամբողջականութեան պահպանման համար:
Դժբախտաբար այս օրերին ականջալուր ենք լինում հայրենիքում տեղի ունեցող տխուր իրադարձութիւնների, սակայն հաւատացած ենք, որ մեր ժողովուրդը, որպէս իր հայրենիքի եւ իր հողերի տէրը պիտի լինի միասնական եւ միահամուռ, որպէսզի կարողանայ իր նպատակին հասնել եւ այս միասնականութիւնը կը լինի հաւատարմութեան եւ յանձնառութեան ուխտով եւ նաեւ մեր հայրերի մեզի աւանդւած հաւատքով:
Փառք հայրենիքը կերտող մեր նահատակներին եւ հազար փառք մեր ժողովրդին, որ կարողացել է եւ կարողանում է տէր եւ պաշտպան կանգնել այսօրւայ եւ վաղւայ ամբողջական հայրենիքին:
Աստւածային օրհնութիւն ձեզ եւ մեզ»Ամէն

Յաւարտ կրօնական արարողութեան տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման ու խնկարկման արարողութիւնը եւ իրենց յարգանքի տուրքը մատուցեցին՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս, Արք. Սարգսեանը, Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատեհճեանը եւ Քահանայից դասը, Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր Աննա Գրիգորեանը, Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արսէն Աւագեանը եւ դեսպանութեան դիւանագիտական անձնակազմը, Մեծի Տանն Կիլիկիոյ Ազգային Կենտրոնական վարչութեան Քաղաքական Ժողովի անդամ՝ պրն. Յովսէփ Աւետեան, Թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրօնական խորհրդի, Հաշւեքննիչ մարմնի ներկայացուցիչները, Իրանի Հայ Կաթողիկէ եւ Աւետարանական եկեղեցիների հոգեւոր հայրերը, «Ալիք» հաստատութեան, «Ալիք» օրաթերթի, Հայ Դատի յանձնախմբի եւ Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչները, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտէիում Իրանի ներկայացուցիչ՝ պրն. Հենրիկ Խալոյեան, Թեմիս Ազգային մարմինների, Եկեղեցական խորհուրդների, միութիւնների եւ դպրոցների ներկայացուցիչները եւ մեծ թւով ժողովուրդ: Նշելի է, որ Ապրիլ 24-ի առաւօտեան Ս, Սարգիս եկեղեցում ներկայ էր նաեւ Իսլամական խորհրդարանում հրեաների պատգամաւոր Հոմայուն Սամէ եա Նաջաֆաբադին:

Պահանջատիրական համահաւաքի ընթացքին ժողովուրդը վանկարկեց կարգախօսեր եւ օրւայ առիթով իր խօսքն ընթերցեց Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թեմական խորհրդի խօսքն ընթերցւեց խորհրդի ատենադպիր Հայրիկ Աղանեանի միջոցով եւ օրւայ բանաձեւը ընթերցեց Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչ՝ պրն. Մհեր Անդրէասեանը եւ «Սարդարապատ» քայլերգով աւարտւեց ժողովրդական հաւաքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ