Ուրբաթ, 26 ապրիլ 2024 թւականին, Հայ Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի «Մասիս» սրահում տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած գեղարւեստական միջոցառում:
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ միութեան «Մեղեդի» երգչախումբը: Երաժշտական կատարումներով հանդէս եկան նաեւ «Րաֆֆի»-ի նւագախումբը, ինչպէս նաեւ «Գարուն» պարախումբն ու ասմունքի բաժնի սաները:
Ծրագրին յատուկ հրաւէրով ներկայ էր հոգեշնորհ Տ. Առաքել աբեղայ Գատեհճեանը: Նա անդրադառնալով երաժշտական կատարումներում երիտասարդ, ինչպէս նաեւ աւագ սերնդի հնչեցրած հայրենասիրական ոգով երգերին նշեց, որ դա դէպի յաղթանակ տանող ճանապարհն է, որով կարելի պէտք է ազգային ոգով ու հայրենասիրութեամբ կրթել ու դաստիարակել մատաղ սերունդը, ինչը, ցաւօք, այսօրւայ Հայաստանի իշխանաւորները չեն անում գալիք սերնդի հարցում: «Սերունդ, ում ուսերին է թողնւել՝ Հայաստանի գործող վարձախմբի ձեռքով կորցրածը հայրենիքին վերադարձնելու գործը»:
Ծարգիրն աւարտին ներկաները միասնաբար կատարեցին Սարդարապատ երգը:
Միջոցառմանը ներկայ էին Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի եւ համայնքի հոգեւոր դասի ներկայացուցիչները, եւ միութիւնների ներկայացուցիչները:
Լուրը՝ «Ալիք»-ից