Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակին նւիրւած դաշնամուրի կատարում՝ ՀԲԸՄ-ում

Ուրբաթ, 26 ապրիլ 2024 թւականին, Հայոց Ցեղասպանութեան 109-ամեակի ոգեկոչման ծրագրերի շրջանակում, Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան Մշակութային խմբի նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ գեղարւեստական ձեռնարկ: Դաշնամուրի կատարումով հանդէս եկաւ Կարէն Մեհրաբեանը:

Սկզբում ցուցադրւած տեսաերիզում անդրադարձ կատարւեց Հայոց Ցեղասպանութեանը եւ դրան յաջորդող պատմական իրադարձութիւններին, ինչպէս նաեւ Հ.Բ.Ը.Մ.-ի դերին ցեղասպանութիւնից յետոյ սփիւռքահայ համայնքների ձեւաւորման եւ բարգաւաճման գործում, ընդհուպ, մինչեւ Հայաստանի երկրորդ անկախացումն ու 44-օրեայ պատերազմը:

Ծրագրի բացման խօսքը ընթերցեց Անի Ոսկանեանը, ապա համառօտ կենսագրականից յետոյ բեմ հրաւիրեց դաշնակահար Կարէն Մեհրաբեանին, ինչից յետոյ լսարանը վայելեց թւով 14 կատարումներ, որոնք դասակարգւած էին «դասական-ժողովրդական» եւ «հայրենասիրական երգերի շարան» երկու բաժիններով: Յատկանշական է, որ «Հայրենասիրական երգերի շարան»-ի կատարումները դաշնամուրի համար մշակել էր Կարէն Մեհրաբեանը:

Միջոցառմանը ներկայ էին Իրանի Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի, միութիւնների եւ ազգային ու կրօնական մարմինների ներկայացուցիչները:

Լուրը՝ «Ալիք»-ից

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 15 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 16 Յուլիսի 2025;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հինգշաբթի 17 Յուլիսի 2025;
Տօն՝ Սրբոյն Եղիսէի մարգարէին

Ուրբաթ 18 Յուլիսի 2025;
Հռոմէացիներ 11.1‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.43‐52։

Շաբաթ 19 Յուլիսի 2025;
Սրբոց երկոտասանից առաքելոցն Քրիստոսի եւ Սրբոյն Պօղոսի երեքտասաներորդ առաքելոյն

Կիրակի 20 Յուլիսի 2025;
Զ կիր. զկնի Հոգեգալստեան

Երկուշաբթի 21 Յուլիսի 2025;
Ա օր Վարդավառի պահոց

Երեքշաբթի 22 Յուլիսի 2025;
Բ. օր Վարդավառի պահոց

Չորեքշաբթի 23 Յուլիսի 2025;
Գ. օր Վարդավառի պահոց

Հինգշաբթի 24 Յուլիսի 2025;
Դ. օր Վարդավառի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ