Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՈՂՋՈՅՆԻ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ ՄԱՆԿԱՊԱՐՏԷԶԻ ԵՒ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏՈՒԹԵԱՆ

Մանկապարտէզտի եւ նախակրթարանի իմ սիրելի բալիկներ,

Շատ ուրախ եմ, որ կրկին անգամ մանկապարտէզում էք, ձեզանից ոմանք նոր են, իսկ մի մասն էլ արդէն կարօտով է գալիս մանկապարտէզ:

Սիրելի՛ փոքրիկներ ուրախ ու երջանիկ եղէք, եւ վստահ եղէք, որ այստեղ ձեր օրիորդներն ու տեսչուհիները սիրում են ձեզ եւ ամէն ինչ անելու են, որ դպրոցում ձեզ համար լաւ անցնի:

Այստեղ դուք ընկերներ եւ ընկերուհիներ պիտի ունենաք եւ միմեանց սիրելու էք£ Պիտի երգէք, պարէք, ներկէք եւ ուրախանաք: Մանկապարտէզում աղօթք պիտի սովորէք, պիտի ճանաչէք Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետին եւ Ս. Սահակ հայրապետին: Մի խօսքով պիտի լսէք պատմութիւններ Յիսուսի կեանքից եւ Ս. Մեսրոպի ու Ս. Սահակի գործերից:

Դպրոցը շատ լաւ տեղ է, լաւ բաներ էք սովորելու, իմանալու էք, որ Յիսուսը ձեզ շատ է սիրում եւ միշտ աղօթում ձեզ համար, պիտի սովորէք Ս. Մեսրոպ Մաշտոցի ստեղծած, գտած Ա. Բ. Գ-ն եւ դրանով պիտի սովորէք նաեւ հայոց լեզուն եւ կամաց կամաց էլ մեր կրօնն ու պատմութիւնը:

Ես ձեզ համար աղօթում եմ եւ նաեւ շնորհաւորում ձեզ բոլորդ, որ ահա դպրոց-մանկապարտէզ էք եկել եւ Աստծու օրհնութեամբ սովորելու էք այն ինչ որ լաւ է, բարի է եւ Աստծու հաճելի:

Աստւած օրհնի ձեզ բալիկներ, ձեր ծնողները, օրիորդներն ու տեսչուհին եւ բոլոր նրանք ովքեր ձեզ համար աշխատում են:

Օրհնութիւն եւ յաջողութիւն բոլորիդ եւ Շնորհաւոր վերամուտ:

ձեզ սիրող եւ ձեզ համար աղօթող՝

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 19 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան Առաջին կիրակի

Երկուշաբթի 20 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Թէոդոսի թագաւորին եւ մանկանցն Եփեսոսի

Երեքշաբթի 21 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Կիրակոսի եւ մօրն Յուղիտայի, եւ սրբոց վկայիցն Գորդիոսի, Պօղիքտոսի եւ Գրիգորիսի

Չորեքշաբթի 22 Յունւարի 2025;
Ա Տմ 2։8-3։13, Յվհ 2։12-22

Հինգշաբթի 23 Յունւարի 2025;
Տօն Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն նորա Փիլիպպոսի եւ մօրն Կղօդիայ եւ երկուց եղբարցն Սերգեայ եւ Ապիտոնի եւ երկուց ներքինեացն

Ուրբաթ 24 Յունւարի 2025;
Ա Տիմ,2։3-14,Յվհ 5։31-47

Շաբաթ 25 Յունւարի 2025;
Տօն՝ Սրբոց հայրապետացն Աթանասի եւ Կիւրղի եւ Գրիգորի Աստուածաբանին

Կիրակի 26 Յունւարի 2025;
Սուրբ Ծննդեան երկրորդ կիրակի, Եսայի 58.13-59.7, Ա Տիմոթէոս 4.12-5.10, ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 3.13-21։

Երկուշաբթի 27 Յունւարի 2025;
Սրբոց Վկայիցն Եւգինեոսի, Մակարիոսի, Վաղերիոսի, Կանդիտոսի եւ Ակիւղասայ

Երեքշաբթի 28 Յունւարի 2025;
Սրբոցն Անդրէի զօրավարի եւ բանակի նորին, եւ վկայիցն՝ Կալինիկոսի եւ Դոմետեայ։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ