Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ

Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով, երկուշաբթի, 13 յունւար 2025 թւականին, Ազգային Առաջնորդարան այցելեցին Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային գերատեսչութեան պատասխանատու՝ Մոհսէն Ջաւադին (سرپرست معاونت امور فرهنگی وزارت ارشاد), Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային հարցերով գերատեսչութեան գործադիր խորհրդական՝ Աիւբ Դեհղանքառը (مشاور اجرایی معاونت امور فرهنگی وزارت ارشاد), Մշակութային աշխատանքների, կազմակերպութիւնների եւ հաւաքականութիւնների հարցով պատասխանատու՝ Ալիրէզա Նուրիզադէն (سرپرست مجامع، تشکل ها و فعالیت های فرهنگی), Կրօնական փոքրամասնութիւնների մշակութային աշխատանքների բաժնի տնօրէն՝ Ալի Ալիփուռը եւ նախարարութեան կրօնական փոքրամասնութիւնների հարցերով զբաղւող գրասենեակի պատասխանատու եւ փորձագէտ՝ օր. Մոբարհանը։

Ազգ. Առաջնորդարանի դահլիճում հիւրերին դիմաւորեցին եւ ողջունեցին՝ Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատէհճեանը, Թ.Հ.Թ. Պատգամաւորական Ժողովի դիւանի ատենապետ Սուրիկ Աբնուսեանը եւ ատենադպիր Արտոյտ Զոհրաբեանը, Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Յովհաննիսեանը, փոխ-ատենապետուհի Արմինէ Սէթխանեանը, ատենադպիր Հայրիկ Աղանեանը եւ ազգ. առաջնորդարանի դիւանապետ՝ Զօրիկ Կարապետեանը:

Հոգշ. Տ. Առաքել Աբղ. Գատէհճեանը ՝ Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսեանի ողջոյնի խօսքերը փոխանցելով, շնորհակալութիւն յայտնեց հիւրերին՝ ներկայութեան ու շնորհաւորանքների համար: Նա իր արտայայտութիւններում կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանի Իսլ. Հ. ներկայացուցիչները վերջին օրերին կրկին ապացուցեցին, որ յատուկ ուշադրութիւն եւ սէր ունեն Իրանի քրիստոնեայ քաղաքացիների հանդէպ նաեւ ապացուցեցին, որ Իրանում յարգւում է ոչ միայն մեր կրօնը այլեւ մեր մշակոյթը: Հայր Սուրբը յայտնեց, որ վստահաբար իրանի ժողովուրդը եւ հայ ժողովուրդը իրենց մշակոյթին, աւադութիւններին եւ սովորութիւններին կառչած մնալով պիտի շարունակեն դարեր ապրել եւ իրենց ազգութիւնը եւ ինքնութիւնը պահպանել: Հայր Սուրբն իր բարեմաղթութիւններով առաւել բարգաւաճ կեանք մաղթեց Իրանի ժողովրդին։

Առանձին ելոյթներով արտայայտւեցին եւ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առիթով շնորհաւորեցին յարգոյ հիւրերը, ովքեր նաեւ Թեմակալ Առաջնորդի համար մաղթեցին շուտափոյթ ապաքինում: Իսլ. Մշակոյթի եւ առաջնորդութեան նախարարութեան մշակութային գերատեսչութեան պատասխանատու՝ Մոհսէն Ջաւադին իր արտայայտութիւններում անդրադարձ ունեցաւ իրանահայ համայնքի Իրանում ունեցած դարաւոր անցեալին եւ հայ ու իրանցի ժողովուրդների բարեկամութեան խոր արմատներին եւ առկայ սերտ յարաբերութիւններին ու բարեկամութեանը: Նա կառավարութեան միասնականութեան կարգախօսին անդրադառնալով, մշակութային տարբեր ոլորտներում աջակցելու եւ օգտակար հանդիսանալու պատրաստակամութիւն յայտնեց:

Հանդիպման ընթացքում համապարփակ կերպով անդրադարձ կատարւեց կառոյցիս ընդհանուր դրւածքին եւ գործունէութեանը: Մատնանշւեց երկրի բարգաւաճման ու զարգացման համար տարբեր բնագաւառներում իրանահայութեան ներդրած աւանդին եւ գործօն դերակատարութեանը եւ նշւեց, որ հայերը ու պարսիկ հայրենակիցներն իրենց միջեւ խաղաղ եւ փոխադարձ յարգանքի ու վստահութեան վրայ հիմնւած համակերցութեամբ եւ համերաշխութեամբ կիսել են թէ՝ ուրախ եւ թէ՝ տխուր օրերը:

Հանդիպման աւարտին, հիւրերին նւիրւեցին «Իրանի հայկական եկեղեցիներ» խորագրով՝ պարսկերէն եւ անգլերէն լեզւով հրատարակւած գիրքը եւ «ارمنیان ایران و نام آوران ارمنی» եւ «کلیسای ارمنی» խորագրով գրքերը, որից յետոյ այցելութիւն կատարւեց Ս. Սարգիս եկեղեցի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 09 Փետրւարի 2025;
Առաջաւորաց Պահքի Բարեկենդան

Հինգշաբթի 13 Փետրւարի 2025;
Տօն՝ Յովնան մարգարէի եւ նախատօնակ Տեառն ընդառաջի

Ուրբաթ 14 Փետրւարի 2025;
Տեառնընդառաջ

Շաբաթ 15 Փետրւարի 2025;
Տօն Սուրբ Սարգիս Զօրավարի եւ նրա որդի մարտիրոսի ու 14 զինւորների

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց զօրավարաց

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
Ղեւոնդեանց, Տօն` Ս. Ղևոնդեանց քահանաների

Հինգշաբթի 27 Փետրւարի 2025;
Սրբոց Վարդանանց տօն

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 16 Փետրւարի 2025;
Եսայի 63.7-18, Բ Տիմոթէոս 3.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 6.22-32

Երկուշաբթի 17 Փետրւարի 2025;
Տօն Ատովմեանց, Իմաստութիւն Սողոմոնի 6.12‐21։ Եսայի 18.7‐19.7։ Բ Կորնթացիներ 4.10‐5.5։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.1‐4։

Երեքշաբթի 18 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոց Սուքիասեանց վկայիցն

Չորեքշաբթի 19 Փետրւարի 2025;
Բ Տիմոթէոս 3.16-4.8։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 7.1-13։

Հինգշաբթի 20 Փետրւարի 2025;
Սրբոց Ոսկեանց, Առակներ 24.1‐12։ Երեմիա 30.18‐22։ Բ Տիմոթէոս 3.10‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.1‐12։

Ուրբաթ 21 Փետրւարի 2025;
պահք, Բ. Տմ. 4.9-22։ Յհ. 7.14-23։

Շաբաթ 22 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոյն Իսահակայ Պարթեւի հայրապետին մերոյ

Կիրակի 23 Փետրւարի 2025;
վեցերրորդ կիրակի Սուրբ Ծննդեան,

Երկուշաբթի 24 Փետրւարի 2025;
Տօն՝ Սրբոցն Մարկոսի եպիսկոպոսին, Պիոնի քահանային, Կիւրղի եւ Բենիամինի սարկաւագացն, եւ սրբոց վկայիցն Աբդլմսեհի, Որմզդանայ եւ Սայենի

Երեքշաբթի 25 Փետրւարի 2025;
սրբոց Ղեւոնդեանց, Տօն՝ Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ