Սիրելի հայրենակիցներ,
Ինչպէս նախօրօք տեղեկացրել էինք՝ 2015-2016 թւականին լրացաւ Թեհրանի հայոց ազգային «Նայիրի» տարրական դպրոցի հիմնադրման 60-ամեակը, որի առիթով կեանքի է կոչւել մեծարման յանձնախումբ:
60-ամեակի յանձնախումբը որոշել է այս առթիւ հրատարակել գրքոյկ՝ դպրոցի հիմնադրման եւ 60 տարիների գործունէութեան վերաբերեալ:
Այս նպատակով՝ կոչ ենք ուղղում բոլոր նայիրեականներին՝ «Նայիրի» դպրոցում ծառայած ազգայիններին եւ ուսուցիչ-ուսուցչուհիներին, «Նայիրի» դպրոցը սովորած եւ աւարտած աշակերտ-աշակերտուհիներին եւ բոլոր հայրենակիցներին, ցանկութեան դէպքում դպրոցին կապւող, իրենց յիշողութիւնները, լուսանկարներն ու յուշերը բարի լինեն տրամադրելու յանձնախմբին՝ նոյն առիթով հրատարակւելիք գրքում ներառելու համար:
Նիւթերն ու լուսանկարներն ու ֆիլմերը կարող էք ուղարկել հետեւեալ հասցէով՝
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հասցէ՝ خیابان تهران نو، خیابان شهید میرحسینی، کوچه ارامنه، پلاک 5
Հեռախօսահամար՝ 77846100 - 77812354 - 09126091197
Հայաստանի եւ սփիւռքահայ մամուլից խնդրւում է արձագանգել:
«ՆԱՅԻՐԻ» ՏԱՐՐ. ՏՂ. ԴՊՐՈՑԻ 60-ԱՄԵԱԿԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ