Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ազգային կառոյցները ուժեղ են իրենց կողքին կանգնած անհատներով

Շաբաթ, սոյն թւականի դեկտեմբերի 6-ին, ազգային առաջնորդարանի դահլիճում Կրթական խորհուրդը կազմակերպել էր ջերմ ու բարեկամական թէյասեղան։

Հանդիպմանը ներկայ էին Թեմական Խորհրդի դիւանը, ատենապետ' Վարուժ Յովհաննիսեանի գլխաւորութեամբ, ինչպէս նաեւ Կրթական խորհրդի ատենապետ' Կարինէ Բալըքճեանը եւ փոխատենապետ' Քլարա Աղախանեանը։

Հանդիպման ընթացքում յատուկ շնորհակալութիւն յայտնւեց ճրտպ. Մելօ Աղամալեանին՝ Կրթական խորհրդին ցուցաբերած աջակցութեան եւ օժանդակութեան համար։

Որպէս գնահատանքի նշան՝ Խորհուրդը նրան յանձնեց շնորհակալագիր եւ յուշանւէր՝ բարձր գնահատելով նրա նւիրումն ու աջակցութիւնը։

Հանդիպումն անցաւ ջերմ եւ անկաշկանդ մթնոլորտում։

Թ.Հ.Թ. ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ