Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՆԳՈՒՑԵԱԼ ՎԱԼՈԴ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀԱԿԻՐՃ ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆԸ՝ ՄԱՀՒԱՆ ՔԱՌԱՍՈՒՆՔԻ ԱՌԻԹՈՎ

Պատերազմի վետերան Վալոդ Սարգսեանը ծնւել է 1962թ. յուլիսի 24-ին, Թեհրանում՝ մի բարեպաշտ եւ հայկական աւանդոյթներին հաւատարիմ ընտանիքում։

Հայրը՝ Մատթէոսը եւ մարը՝ Ովսաննա Աբդալեանն էր։ Նա իր տարրական եւ միջնակարգ կրթութիւնը ստացել է թաղի «Սողոմոնեան» հայկական դպրոցում։

Միջնակարգն աւարտելուց յետոյ սկսել է աշխատել՝ որպէս աւտոմեքենաների նորոգման մասնագէտ։ Իրանի-Իրաքի պատերազմն ուժգնանալուց յետոյ՝ հայրենասիրութիւնն ու ազգային պարտքը նրան մղեցին 1982թ․ Սեպտեմբերի 9-ին կամաւոր զինւորագրւել։ Նա իր ծառայութիւնն անց է կացրել Քուրդստանի մարզի Սանանդաջ քաղաքում եւ ակտիւ մասնակցութիւն է ունեցել հակառակորդի դէմ գործողութիւններում:

Գործառնական առաքելութիւններից մէկի ընթացքում նա դառնում է Բասական ուժերի յարձակման թիրախ եւ ռումբի պայթիւնից ոտքի մասից ծանր վիրաւորւում է ստանում։ Բուժումից յետոյ Վալոդը վերադառնում է ճակատ եւ շարունակում ծառայութիւնը։ 25 ամիս ծառայելուց յետոյ՝ 1984թ. Սեպտեմբերի 9-ին, վերադառնում է Թեհրան եւ կրկին աշխատանքի է անցնում։

Վալոդը 1986թ. ամուսնանում է Ռիմա Աբդալեանի հետ եւ բախտաւորւում են հինգ զաւակներով՝ Սարինէ, Սոնիա, Սիւնէ, Սեւակ եւ Սինթիա։

Վալոդը մինչեւ իր կյանքի վերջին տարիները աշխատել է որպէս աւտոմեքենաների հմուտ վարպետ, սակայն վատառողջութեան եւ ֆիզիկական թոյլութեան պատճառով ստիպւած է եղել հանգստի կոչւել:

Նրա հիւանդութիւնը սրւելուց մի քանի ամիս անց՝ 2025թ. նոյեմբերի 17-ին, նա հրաժեշտ տւեց կեանքին եւ միացաւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմից զոհւած իր նահատակ ընկերներին ու զինակիցներին։

Հանգուցեալի թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ հինգշաբթի, 2025թ․ նոյեմբերի 20-ին՝ Սրբ․ Թարգմանչաց եկեղեցում, որից յետոյ դին ամփոփւեց Նոր Բուրաստան գերեզմանատան՝ անձնուրացների եւ ազատորդիների բաժնում:

Թող որ հանգուցեալի հոգին հանգչի խաղաղութեան մէջ եւ յիշատակը յաւերժ լինի։

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների եւ
անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 22 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Աբրահամու եւ Խորէնայ

Երեքշաբթի 23 Դեկտեմբերի 2025;
Սրբոցն Դաւթի մարգարէին եւ Յակովբայ Տեառնեղբայր առաքելոյն

Չորեքշաբթի 24 Դեկտեմբերի 2025;
եբրայեցիս 5։11-6։8,Ղուկաս 18։18-27

Հինգշաբթի 25 Դեկտեմբերի 2025;
Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին

Ուրբաթ 26 Դեկտեմբերի 2025;
Եբրայեցիներ 6.9-7.10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 19.1-10։

Շաբաթ 27 Դեկտեմբերի 2025;
Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի

Կիրակի 28 Դեկտեմբերի 2025;
Զ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 29 Դեկտեմբերի 2025;
Սրբոց որդւոցն Որոտման` Յակովբայ առաքելոյն եւ Յովհաննու աւետարանչին

Երեքշաբթի 30 Դեկտեմբերի 2025;
Ա օր Ս. Ծննդեան պահոց

Չորեքշաբթի 31 Դեկտեմբերի 2025;
Բ օր Ս. Ծննդեան պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ