Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԱՀԱԳՈՅԺ

Կիրակի, 2026 թւականի փետրւարի 22-ին, իրանահայ համայնքը կորցրեց ազգային հասարակական վաստակաւոր գործիչ Վարդան Վարդանեանին։

Մարդ, ով իր համայնքային ու համազգային բեղուն գործունէութեամբ անջնջելի հետք դրոշմեց իրանահայութեան եւ մասնաւորապէս Թեհրանի հայ համայնքի կեանքում:

Մեծ վիշտ է անւանի հայորդու կորուստը, ով մարդկային բարձրագոյն արժէքն էր համարում նւիրւածութիւնը:

Հանգուցեալը, 1984 թւականից շուրջ 16 տարի եղել է Թեհրանի եւ հիւսիսային Իրանահայութեան Պատգամաւորը՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանում, որտեղ իր յանձնառութեամբ եւ մեծագոյն պատասխանատւութեամբ աշխատել է ի նպաստ համայնքիս իրաւունքների պաշտպանման եւ բարեկեցութեան:

Հանգուցեալ Վարդան Վարդանեանի պայծառ յիշատակը՝ իր բացառիկ եւ անկրկնելի անհատականութեամբ, վեհ արժանիքներով եւ իր եզակի պահւածքով ու գործերով ընդմիշտ վառ է մնալու բոլորիս սրտերում։

Այս տխուր առիթով, խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում Հանգուցեալի ընտանիքին, բոլոր բարեկամ-հարազատներին եւ իրանահայ համայնքին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ