Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՑԱՒԱԿՑԱԿԱՆ

Թւականիս փետրւարի 22-ին, իրանահայ համայնքը կորցրեց ազգային հասարակական վաստակաւոր գործիչ Վարդան Վարդանեանին։

Մեծ վիշտ է անւանի հայորդու կորուստը, ով մարդկային բարձրագոյն արժէքն էր համարում նւիրւածութիւնը: 1984 թւականից` ամբողջ 16 տարի Իրանի Իսլ. Հանրապետութեան խորհրդարանում, որպէս Թեհրանի եւ հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Նա շարունակեց իր խորհրդարանական գործունէութիւնը եւ իր ստանձնած բարդ ու պատասխանատու աշխատանքի ընթացքում՝ կատարեալ յանձնառութեամբ եւ մեծագոյն պատասխանատւութեամբ աշխատեց ի նպաստ համայնքիս իրաւունքների պաշտպանման եւ բարեկեցութեան:

Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի դժւար տարիներին նաեւ, որպէս իրանահայութեան խօսնակ միշտ եղաւ նահատակների ընտանիքների, վիրաւոր զինւորների եւ աղէտեալների կողքին իսկ պատերազմից յետոյ վերաշինութեան հանգրւանին, գործօն մասնակցութիւն ունեցաւ իրանահայութեան օժանդակութիւնը կազմակերպելու գործում:

Հանգուցեալն իր կեանքն իմաստաւորեց անվերապահ զօրակցութիւն ցուցաբերելով բոլորին, խոնարհութեամբ մեծութիւն կերտեց, եւ յարգանքի արժանացաւ բոլորի կողմից:

Հանգուցեալ Վարդան Վարդանեանի հարուստ վաստակը, երախտագիտութեամբ է նշւելու միշտ եւ իր բարի յիշատակը՝ իր բացառիկ եւ անկրկնելի անհատականութեամբ, վեհ արժանիքներով եւ իր եզակի պահւածքով ու գործերով ընդմիշտ վառ է մնալու բոլորիս սրտերում։

Ինչպէս ասւում է.-«Պէտք է իմանալ եւ մահը յաղթահարել, շինիչ գործով միայն՝ «Մահը մերն է մենք մահինը՝ Մարդու գործն է միշտ անմահ...»»:

Այս տխուր առիթով, թեմիս Պատգամաւորական ժողովի, Թեմական խորհրդի եւ Հաշւեքննիչ մարմնի անունից խորազգաց ցաւակցութիւններն ենք յայտնում Հանգուցեալի ընտանիքին, բոլոր բարեկամ-հարազատներին եւ իրանահայ համայնքին:

Յարգանք Նրա անմոռաց յիշատակին եւ բեղուն վաստակին

Թ. Հ. Թ. ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ, ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ՀԱՇՒԵՔՆՆԻՉ ՄԱՐՄԻՆ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 26 Փետրւարի 2026;
ԺԱ օր Մեծի Պահոց

Ուրբաթ 27 Փետրւարի 2026;
ժԲ օր մեծի պահոց

Շաբաթ 28 Փետրւարի 2026;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ