Երեխան աճում և զարգանում է նախ ընտանիքում ապա դպրոցում: Երեխայի դաստիարակութեան ամենակարևոր տարիները կազմում են առաջին 7 տարիները: Ծնողն իր ամենաթանկ էակին առաջին անգամ վստահում է մանկապարտէզին, որն այնտեղ դաստիարակւելու է բազմակողմանի:
Սասուն Ազգային Մանկապարտէզը կառչած մնալով մանկավարժական , դաստիարակչական հիմունքներին , մեր փոքրիկ հրաշքների մէջ զարգացնում է նաև ազգային , կրօնական հայրենասիրական հոգով,քանի որ համոզված ենք , ապագան մեր մատաղ սերնդին է պատկանում:
2015-16 ուսու. տարեշրջանում, Սասուն մանկապարտէզ են յաճախում 45 սաներ, իսկ նախակրթարան՝ 52 սաներ:
Բալիկների դաստիարակութեամբ են զբաղւում՝
- Տեսչուհի՝ Մադլէն Քեշիշեանը, որի կրթութեան մակարտակն է (کارشناسی حرفه ای پیش از دبستان ) Նախադպրոցական Շրջանի Դաստիարակութեան լիսանս, 25 տարւայ անցեալով նոյն մանկապարտէզում, նախ որպէս պարուսոյց, յետոյ գրասենեակի պաշտօնեայ և ներկայում որպէս տեսչուհի
- Գրասենեակի պաշտօնեայ՝ Արիգա Վարդումեան, 1 տարւայ անցեալով
- Երգ-երաժշտութեան ուսուցչուհի՝ Արփինէ Յարութիւնեան, 29 տարւայ անցեալով
- Պար-մարզանքի ուսուցչուհի՝ Ադրինէ Դաւթեան, 5 տարւայ անցեալով
Մանկապարտէզի ուսուցչուհիների ցանկ ըստ ցենզի՝
1- Քարմէն Փիլոսեան, 25 տարւայ անցեալով, վարդագոյն խմբակի ուսուցչուհի
2- Քաթրին Քեշիշեան, 26 տարւայ անցեալով, նարնջագոյն խմբակի ուսուցչուհի
3- Քարմէն Եդգարեան, 11 տարւայ անցեալով, դեղին խմբակի ուսուցչուհի
Նախակրթարանի ուսուցչուհիներ՝
1- Ժանետ Ղարիբեան, 30 տարւայ անցեալով, կանաչ խմբակի ուսուցչուհի
2- Վիոլետ Այւազեան, 29 տարւայ անցեալով, կապոյտ խմբակի ուսուցչուհի
3- Մադլէն Այւազեան, 23 տարւայ անցեալով, մանուշակագոյն խմբակի ուսուցչուհի
4- Մեղմիկ Սադեղեան, 16 տարւայ անցեալով, պարսկերեն լեզւի և 3 խմբակների օգնական
Աշխատակազմ՝
1- Զարթիկ Նիկողոսեան, 14 տարւայ անցեալով
2- Հերմինէ Նաւասարդեան, 2 տարւայ անցեալով
3- Անդրանիկ Բէգլարեան, 8 տարւայ անցեալով (պահակ)
Ծնողական խորհրդի անդամներն են՝
1- Տկն. Թալին Թիլիմեան՝ ատենապետ
2- Տկն. Ժաննա Սինանեան՝ փոխատենապետ
3- Տկն. Անետ Մինասեան՝ նիւթականի պատասխանատու
4- Տկն . Քաթրին Շահնազարեան՝ քարտուղար
5- Տկն . Դիանա Պետրոսեան՝ գոյքապահ
6- Տկն . Մառիթա Մարկոսեան՝ անդամ
7- Տկն. Ալինա Խաչիկեան՝ անդամ
8- Տկն. Ալինա Բաբայան՝ անդամ
9- Տկն. Արազ Այւազեան՝ անդամ
10- Պրն. Կարօ Շահիջանեան՝ անդամ
11- Պրն. Սերժ Պետրոսեան՝ անդամ
Աշխատանքների զեկոյց
Սեպտեմբերի 4 և 5՝ Առաջին զանգ, 2015 -16 ուս. տարւայ բացման արարողութիւն և մանկական ծրագրեր:
Սեպտեմբերի 6՝ Գերաշնորհ Սրբազան հօր այցը մանկապարտէզից:
Սեպտեմբերի 8՝ Մանուկների համաշխարհային օրւայ առիթով դաշտահանդէս, մանկապարտէզում:
Սեպտեմբերի 11՝ Հաղորդութիւն Ս. Թարգմանչաց Եկեղեցում և այցելութիւն հայ գրքի ցուցահանդէս: Սոյն օրը նշւեց նաև մշակոյթի օրը մանկապարտէզում, հիւրասիրւեցին և գնահատւեցին ուսուցչուհիները: Կրթական Խորհրդի ներկայացուցիչը փոխանցեց ուսուցչուհիների գնահատագրերը:
Սեպտեմբերի 19՝ Ծնողական Խորհրդի ընտրութիւն:
Նոյեմբերի 2՝ «Ա»-ի տարեդարձ, նախակրթարանի սաները երբ սովորում են Այբուբենի առաջին տառը, կազմակերպւում է խրախճանք և այդպէս ուրախութեամբ և խանդավառութեամբ սկսւում է Այբուբէնի ուսուցանումը:
Նոյեմբերի 7,10, 24՝ Մանկապարտէզի խմբակների դասարանային տարեդարձ:
Նոյեմբերի 9՝ Նախակթարանի սաները մասնակցեցին Սիփան միութեան ժայռամագլցման աշխատանքին:
Նոյեմբերի 16, 17՝ Մամա-բալիկի միասնական աշխատանք, սոյն օրը ծնողը աշակերտի հետ ամբողջ օրը մասնակցում և ծանօթանում է մանկապարտէզ/նախակրթարանի աշխատանքների հետ, ունենալով զւարճալի պահեր: Վերջում դասախօսեց մանկապարտէզի տեսչուհին՝ «Կենտրոնացման զարգացում» թեմայով:
Նոյեմբերի 21-ից 25-ը՝ «Ես ընթերցել եմ այս գիրքը , հիմա դու ընթերցիր այն» խորագրով աշխատանք, որով երեխան քաջալերւում է ընթերցելու նաև իր մէջ զարգանում է նւիրատւութեան ոգին, այնպէս որ եթէ ինքը ընթեցել է մի գիրք, դրան կարող է տրամադրել իր ընկերոջը և ինքն էլ օգտւի ուրիշի գրքերից:
Նոյեմբերի 26՝ Խրախճանքի երեկոյ մանկապարտէզում:
Դեկտեմբերի 7՝ Բժիշկ զրոյցի առիթով, դպրոց այցելեց մանկապարտէզի ծնողներից՝ Դկտր. Արամ Նահապետեանը: Երեխաները մօտիկից ծանօթացան բժշկի և որոշ բժշկական գործիքների հետ:
Դեկտեմբերի 8՝ Աշակերտները ծանօթացան վարսաւիրի աշխատանքի հետ, Արէն Դիդարեանի միջոցով:
Դեկտեմբերի 8՝ Արտադասարանայի Օրֆի դասընթացների աւարտական հանդէս:
Դեկտեմբերի 13,14,15՝ Նոր տարւայ բեմային հանդէսներ, նախակրթարանի խմբակների միջոցով:
Դեկտեմբերի 16՝ Նոր տարւայ վաճառք մանկապարտէզում:
Դեկտեմբերի 24՝ Ձմեռ պապիկի դիմաւորում (արտաքին ծրագիր):
Դեկտեմբերի 28՝ Ձմեռ պապիկի դիմաւորում (ներքին ծրագիր):
Յունւարի 1, 2016՝ Յունւարի 1-ին առաւօտեան, խրախճանք մանկապարտէզում:
Յունւարի 28՝ Տարեկան խրախճանքի երեկոյ, Արամ Մանուկեան արահում:
Փետրւարի 4՝ Թէյասեղան, պատառ պատրաստող ծնողների համար:
Փետրւարի 5՝ Պապա-բալիկ միասնական աշխատանք: Սոյն օրւան միայն պապաներն իրենց բալիկների հետ ներկայացան դպրոց, որպէսզի պապաները ծանօթանան մանկապարտէզ/նախակրթարանի աշխատանքների հետ: Տեսչուհին դասախօսեց՝ «Զայրոյթը տիրապետելու հմտութիւն» թեմայով:
Փետրւարի 8՝ Բուն Բարեկենդանի առիթով դիմակահանդէս:
Փետրւարի 14՝ Տեառընընդառաջի տօնի առիթով աւանդական հրաւառութիւն և բացառիկ ուտելիքներ:
Փետրւարի 20 և 22՝ Տարազահանդէս մանկապարտէզների սաների մասնակցութեամբ:
Մարտի 2՝ Միջինք
Մարտի 10՝ Մարտի 8-ի առիթով, միայն կանանց ներկայութեամբ խրախճանքի երեկոյ կազմակերպւեց մանկապարտէզում:
Մարտի 15՝ Խեցեգործութիւն Տկն.Մառինա Ֆալլահի ներկայութեամբ:
Ապրիլի 7՝ Մայրերի օրւայ առիթով սաների միջոցով պատրաստւած ձեռքի աշխատանքներ/բացիկներ նւիրւեցին մամաներին և ուսոցչուհիներին:
Ապրիլի 16՝ Տիկնիկախաղ Ծիածան կենտրոնի ուսուցչական կազմի միջոցով:
Ապրիլի 19՝ Մեծ Եղեռնի նահատակների անմահ յիշատակը վառ պահելու համար, Ս.
Թարգմանչաց եկեղեցում, սաները իրենց ծնողների հետ միասին մասնակցեցին ծաղկեմատոյցի:
Ապրիլի 20՝ Այցելութիւն դելֆինների ներկայացում:
Մայիսի 4՝ Արշաւ, Արարատ մարզաւանում:
Մայիսի 8՝ Հեծանիւ վարելու օր, սոյն օրը բալիկներն իրենց հեծանիւներով ներկայանում են մանկապարտէզ, ծանօթանալով երթևեկութեան, փողոցի հասարակական և ապահովութեան կանոնների հետ:
Մայիսի 21,23, 24, 29 և 30՝ Տարեվերջի հանդէսներ:
Յունիսի 1՝ Հրաժեշտի օր:
• Այց ուսումնական տարւայ ընթացքին, գրքի յանձնախումբը պատրաստել է երկու պրակներ՝ նոր տարւան և գարնան, որում ներառւել են եկեղեցական և ազգային մի քանի տօների բացատրութիւններ, տեղեկութիւններ մանկապարտէզից, խաղեր և այլն:
• Մանկապարտէզիս տիկնիկախաղի յանձնախումբը, տարւայ ընթացքին բեմադրել է տարբեր տիկնիկախաղեր, դաստիարակչական և ուսուցուղական նիւթերով նաև յայտնի պատմւածքներից:
• Զարդեր պատրաստող յանձնախումբը պատրաստէլ է տարբեր եղանակներին համապատասխան զարդեր և զարդարել դպրոցը:
• Օրւայ ընթացքին, կատարում ենք «լռութեան պահ»-ի վարժութիւն, ուր երեխաները լուռ մնալու վարժութիւններ են կատարում:
• Տօնւել են բոլոր եկեղեցական և ազգային տօները: