Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՌԱՋՆՈՐԴ ՍՐԲԱԶԱՆ ՀԱՅՐԸ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է Ս. ԱՍՏՒԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

Շաբաթ 9 Յուլիս 2016-ի կէսօրին թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան առաջնորդարանի իր գրասենեակում ընդունեց Թեհրանի Ս. Աստւածածին եկեղեցու եկեղեցական խորհրդին, որը եկել էր Ս. Աստւածածնայ Վերափոխման տօնի տօնակատարութեան հարցով Սրբազան հօր յորդորները լսելու։

Սրբազան հայրը ջերմօրէն ողջունեց եկեղեցական խորհրդին եւ լսեց իրենց զեկոյցն ու որոշ դժւարութիւնները, որ ունեն եկեղեցական խորհուրդ, քահանայ հայր եւ դպրաց դաս յարաբերութիւնների կապակցութեամբ։

Սրբազան հայրը համբերութեամբ լսեց բոլոր զեկոյցները եւ այնուհետ իր հետ թելադրութիւններն ու ուղղութիւնները տւեց յառաջիկայում աւելի բարւօք գործակցութեան համար։

Հանդիպման ներկայ էր նաեւ Քրիստոնէական Դաստիարակութեան գրասենեակի պատասխանատու՝ տկն. Շաքէ Եղիայեանը։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

Չորեքշաբթի 01 Յունւարի 2025;
ԱՄԱՆՈՐ

Շաբաթ 04 Յունւարի 2025;
Սուրբ Բարսեղ Հայրապետի, նրա եղօոր Գրիգոր Նիւսացու, Հռոմի Սեղբեստրոս Հայրապետի եւ Աբբա Եփրեմ Խուրի Ասորու յիշատակութեան օր Բարսեղ Կեսարացի Հայրապետ

Կիրակի 05 Յունւարի 2025;
Ճրագալոյց Ս․Ծննդեան եւ Աստւածայայտնութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի ճրագալոյց

Երկուշաբթի 06 Յունւարի 2025;
Յիսուս Քրիստոսի Ս․Ծննունդ Աստւածայայտնութեան տօն

Երեքշաբթի 07 Յունւարի 2025;
Ս․Ծննդեան մեռելոց․

Երկուշաբթի 13 Յունւարի 2025;
Անւանակոչութիւն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ