Սրբազան Հօր Ազդային Դպրոցների վերջին այցը կայացաւ երեքշաբթի հոկտեմբերի 6-ին, նախ Հայ Կոյսերի Մարիամ Մանկամսուր,
Ապա՝ Մարիամ օրդց. դպրոց, ուր համախմբւած էին նաև Մարիամ տղ. դպրոցի աշակերտները:
Երկու դպրոցներում էլ Առաջնորդ Սրբազանին դիմաւորեցին ծաղկեփնջով և աւանդական աղ ու հացով: Աղ ու հացն օրհնելուց յետոյ, Սրբազան Հայրը մօտեցաւ աշակերտ-ուհիներին և բոլորը միասին կատարեցին Տէրունական աղօքթը: Աղօթքից յետոյ, տեցչուհիները բարի գալստեան խօսք յայտնեցին Սրբազան Հօրը, դպրոցի տեցչութեան և ուսուցչական կազմի կողմից:
Մանկամսուրի բալիկներից երեքը իրենց աշակերտական խօսքն յայտնեցին: Ապա բոլորը միասին իրենց շատ գեղեցիկ և աշխոյժ խմբական երգերով և արտասանութիւններով, յատուկ խանդավառութիւն ստաղծեցին բոլոր ներկաների մէջ:
Մարիամ կրթական հաստատութեան օրիորդաց և տղայոց բաժինների աշակերտ-աշակերտուհիները հանդէս եկան աշակերտական խօսքով, արտասանութիւններով և սաղմոսներով:
Առաջնորդ Սրբազանը, սոյն հաստատութեան աշակերտ-աշակերտուհիների համար ասւած իր խօսքերի ընթացքին ասաց՝ «... Ինչպէս մենք ցրտից պաշտպանւելու համար աւելի հաստ հագուստ ենք հագնում, որպէսզի սրտից պաշտպանւենք և առողջ մնանք, այնպէս էլ մենք մեր լեզւով պաշտպանւում ենք օտար նենգութիւնների դէմ: Եթէ մենք մեր լեզուն չսովորենք, ոչնչանալու ընթացքի մէջ կը լինենք: Հետևաբար մեր ազգային պատկանելիութեան և պաշտպանութեան ամենագրաւական տւեալներից մէկը՝ մեր լեզուն է: Երկրորդը՝ մեր կրօնն է և հաւատքը: Քրստոնէական հաւատքը և մեր եկեղեցին մեզ համար այն ճանապարհն է, որով մենք անցնելու ենք դէպ առաջ ...»:
Այցերի ընթացքին ներկայ էր Կրթական Խորհրդի անդամ՝պրն. Դաւիթ Մարգարեանը: