Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016081601
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016081601

Աստւածածնայ Վերափոխման Տօնը Ռաշտ-Անզալիում

 

Համայն Քրիստոնէական աշխարհի եւ Ընդհանրական եկեղեցու ամենանւիրական տօներից մին է Ս. Աստւածածնի վերափոխման տօնը, որ մեծ հանդիսութեամբ եւ փառաշուք տօնակատարութեամբ է կատարւում օգոստոսի 15-ին:

 Հայ Առաքելական եկեղեցին էլ որպէս մի գործօն անդամը Ընդհանրական եկեղեցու, ինքն էլ մեծ հանդիսաւորութեամբ է տօնակատարում սոյն տօնը: Սակայն մեր պարագային, դա ներառնւել է մեր եկեղեցու հինգ Տաղաւար (ՄԵԾ) տօների շարքում: Եւ համաձայն մեր եկեղեցու Սրբազան հայրերի հաստատած կանոնին, տաղաւար տօները անպայման պէտք է կիրակի օրով տօնւեն, դրա համար էլ եթէ տօնը կիրակիից բացի այլ օրւայ մէջ զուգադիպի, ապա այն տօնւելու է նշւած օրւան ամենամօտիկ կիրակի օրը:

Աստւածամօր երկինք վերափոխման տօնը էական նշանակութիւն ունի քրիստոնեայ եկեղեցու եւ իւրաքանչիւր հաւատացեալի համար, որովհետեւ դա իր մէջ է մարմնաւորում աստւածային անսուտ խոստումին՝ մեռելների յարութեան, երկնքի արքայութեան ժառանգորդութեան եւ յաւիտենական կեանքի բացայայտ իրականութիւնը, որի երաշխիքն է հանդիսանում Աստւածամայրը ինք: Նա շուրջ 62-63 տարի երկրի վրայ մաքուր, սուրբ, անբիծ, անարատ, առաքինի, բարեպաշտ, աստւածավախ, մարդասէր ու անձնուրաց ծառայութեան կեանք ապրելուց յետոյ ննջեց: Եւ համաձայն Յիսուս Քրիստոսի իր մօր տւած խոստումին, նրա ննջումից երեք օրեր ետք Քրիստոս Տէրը երկնքից իջնելով հրեշտակների թափորով իր մօր անփուտ մարմինը փառքով դէպի երկինք վերափոխեց: Սա նաեւ մեր տօնն է, որովհետեւ մեզ վերապահւած փառաւոր խոստումի նախաճաշակն է, որ մեզանից իւրաքանչիւրի սրտում վառ է պահում յարութեան եւ յաւիտենական կեանքի կենդանի յոյսը:

Աստւածածնայ վերափոխման ցնծալի տօնի ուրախ առիթով աւանդութիւն դարձած ուխտագնացութիւնների ծիրում Թ.Հ.Թ. Կրօնական Խորհրդի տնօրինումով եւ եկեղեցիների եկեղեցական խորհրդների կողմից կեանքի կոչւած ուխտագնացութեան յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ հինգշաբթի 11 եւ ուրբաթ 12 օգոստոսին, երկօրեայ ուխտագնացութիւն էր կազմակերպւած դէպի Ռաշտ եւ Անզալի: 

Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ գերշ. Տ. Մակար. Ս. Եպս. Աշգարեանն ու զոյգ շրջանների այցելու հովիւ Արժանապատիւ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանն ու սպասարկող Արժանապատիւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանլեանը: Սոյն ուխտագնացութեան Առաջնորդ Սրբազան Հօր որպէս ընկերակից, իրենց մասնակցութիւնը բերեցին նաեւ Թ.Հ.Թ. Թեմական Խորհրդի ատենապետ՝ Ռուբիկ Կարապետեանը, Նիւթականի պատասխանատու՝ Մինաս Աղանեանը, շինարարականի պատասխանատու Մարտիկ Միրզայեանը եւ առաջնորդարանի դիւանապետ՝ Սերոժ Օհանեանը, իրենց ազնւափայլ կողակիցներով միասին:

Հինգշաբթի 11 օգոստոսի առաւօտեան ժամը 11:00-ին Առաջնորդ Սրբազան Հայրը իր ընկերակիցներով ու ուխտաւորների խումբով ժամանեց Ռաշտ, որտեղ Դպրոցի բակում տեղւոյն եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամների եւ քաղաքի հայորդիների կողմից դիմաւորւեց: Աղի եւ հացի օրհնումից յետոյ միասնաբար ուղղւեց դէպի Ս. Մեսրոպ եկեղեցի կատարելու համար կանոնական աղօթքը: Աղօթքից յետոյ Առաջնորդ Սրբազան Հայրը նախ եկեղեցում եւ ապա սրահում փոխանցեց իր սրտի խօսքն ու հայրական խրատները: Հիւրասիրութեան ընթացքին բարի գալստեան խօսք արտասանեց տեղւոյն եկեղեցադպրոցական խորհրդի քարտուղարուհի՝ օրդ. Ժանէթ Յովսէփեանը: Աւարտին Առաջնորդ Սրբազանն ու իրեն ընկերակցող պատւիրակութիւնը ճաշի հիւրը եղան Ռաշտի եկեղեցադպրոցական խորհուրդին: Ճաշից յետոյ Սրբազան Հայրը մի քանի հոգու ընկերակցութեամբ այցելեց եկեղեցադպրոցական հոգաբարձութեան ատենապետ՝ պրն. Էդւարտ Յովսէփեանին, որը վատառողջութեան պատճառով անկողնում էր: Սրբազան Հայրը նրա բժշկութեըան համար յատուկ աղօթք կատարեց եւ իր խօսքերով քաջալերեց ու խրախուսեց նրան եւ նրա ըմտանիքի անդամներին՝ մաղթելով համբերութիւն եւ շուտափոյթ ապաքինում: Ապա Առաջնորդ Սրբազան Հայրը հրաժեշտ առնելով՝ մեկնեց դէպի Անզալի: Իսկ ուխտաւորները իրենց օրւայ յատուկ ծրագիրը շարունակեցին՝ որպէս այցելութիւն մեկնելով դէպի «Մասուլէ»:

Թւականիս 12 օգոստոսի առաւօտեան ժամը 10:00-ին Անզալիի Ս. Աստուածածին եկեղեցում տեղի ունեցաւ Աստւածածնայ վերափոխման տօնի ուխտագնացութեան յատուկ պատարագը: Պատարագը մատուցեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առընթերակայութեամբ՝ Տ. Սահակ քհնյ. Խոսրովեանի ու Արժանապատիւ Տ. Վրթանէս քհնյ. Բաբախանլեանի: Սրբազան Հայրը իր քարոզում վեր առաւ Աստւածամօր բարեխօսական հանգամանքը եւ խօսեց նրա առաքինութիւնների մասին, յատկապէս առանձնացնելով նրա խոնարհութիւնն ու համեստութիւնը, ինչպէս նաեւ՝ նրա եկեղեցում փրկութեան տապան լինելը եւ հաւատքի տէր անձ լինելը: Նա իր քարոզում անդրադարձաւ նաեւ ներկայ աշխարհը յուզող ու ցնցող իրավիճակի մասին, այն վերագրելով մարդկութեան իր նախատիպարից հեռացումին: Հեռացում՝ Աստւածամօր նախատիպարից, հաւատքից ու կրօնքից այն աստիճան, որ ամէն մարդ կարծէք իր նմանի մէջ իր թշնամին է տեսնում, եւ ըստ այդմ կողմնորոշւում, ասաց Սրբազան Հայրը եւ հրաւիրեց բոլորին, որ իբրեւ ճշմարիտ հաւատացեալներ առաքեալների եւ դարերի ընթացքում ապրող ու գործող սուրբերն ու Սրբազան հայրերի նման եւ հետ միասին Աստւածամօր բարեխօսութիւնը հայցել, որպէսզի իրենից ինչ որ բան ստանալով մարդկութիւնը դադարի իրար ատելուց եւ սկսի միմեանց սիրել: Սրբազան Հայրը իր քարոզի աւարտին իր գնահատանքը յայտնեց զոյգ շրջանների Ռաշտի եւ Անզալիի ժողովրդին ինչպէս նաեւ՝ եկեղեցադպրոցական հոգաբարձութեան անդամներին, որոնք թէեւ թւով նօսր սակայն տէր են կանգնում եկեղեցուն եւ մեր ազգային ու կրօնական արժէքներին:  Աւարտին Նա նաեւ Աստւածամօր վերափոխման տօնի ուրախ առիթով շնորհաւորեց նաեւ բոլոր հայ մայրերին, այդ տօնը ըստ արժանւոյն մեզ համար որպէս հայ մայրերի տօն նկատելով:

Ս. Հաղորդութիւն ստանալուց յետոյ պատարագի աւարտին կատարւեց աւանդական խաղողօրհնէքի արարողութիւնը: Իսկ օրւայ եկեղեցական արարողութիւնից յետոյ Անզալիի եկեղեցադպրոցական հոգաբարձութիւնը յանձինս Սիմոն Տէր Յովսէփեանի եւ տիկին Սեդա Գիլանեանի կէսօրւայ ճաշով պատւեց Առաջնորդ Սրբազան Հօրն ու նրա ընկերակիցներին: Յետմիջօրէին ուխտաւորները հրաժեշտ առնելով Անզալցիներից գոհունակ սրտով եւ երախտապարտ հոգով վերադարձան Թեհրան: Իսկ առաջնորդ Սրբազան Հայրը առաջնորդական փոխանորդ սրբազանի ու այցելու քահանայ հօր հետ միասին ընթրիքի հիւրը եղան պրն. Սիմոն Յովսէփեանի բնակարանում եւ շաբաթ առաւօտուն վերադարձախն թեհրան:

 {gallery}201608/2016081601{/gallery}

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երեքշաբթի 15 Հոկտեմբերի 2024;
Սրբոց առաքելոցն` Անանիայի, Մատթէի, Բառնաբայ, Փիլիպպոսի, Յովհաննու, Շիղայի եւ Սիւղիանոսի

Չորեքշաբթի 16 Հոկտեմբերի 2024;
Պահք ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ 2.11-20։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.14-23։

Հինգշաբթի 17 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Դիոնէսիոսի Արիսպագացւոյն եւ առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիտոսի

Ուրբաթ 18 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 2.20-3.12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 13.24-37։

Շաբաթ 19 Հոկտեմբերի 2024;
Սրբոց աւետարանչացն` Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու եւ Յովհաննու

Կիրակի 20 Հոկտեմբերի 2024;
Զ Կիրակի զկնի Խաչի Եսայի 20.2-21.6։ Գաղատացիներ 4.3-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.14-23։

Երկուշաբթի 21 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

Երեքշաբթի 22 Հոկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոդիտոնի քահանային, Զենոնի զինաւորին, Մակարայ, Եւ դոքսեայ եւ Ռամելայ

Չորեքշաբթի 23 Հոկտեմբերի 2024;
Գաղատացիներ 4.19-5.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.31-41։

Հինգշաբթի 24 Հոկտեմբերի 2024;
Սրբոց Խարիթեանցն եւ սրբոց վկայիցն Արտեմեայ եւ Քրիստափորի, երկուց կանանցն Կալինիկեայ եւ Ակիւլինեայ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ