Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016082501
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016082501

Մի Խումբ Այլ Երկրացի Ուսանողներ Այցելում են Առաջնորդ Սրբազան Հօր

Երեքշաբթի առաւօտեան, թւականիս 23 օգոստոսի ժամը 9։30-ին Ազգային Առաջնորդարան այցելեցին Ղոմի Աստւածաբանական համալսարանում յատուկ դասընթացք անցկացնող Եւրոպական-Ասիական զանազան երկրներից՝ (Հարաւային Կորէա, Հարաւային Ափրիկէ, Լիբանան, Չինաստան, Աւստրիա, Սպանիա եւ Գերմանիա) որոնց ընդունեց թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը Առաջնորդարանի դահլիճում։

Հանդիպմանը նաեւ ներկայ էին Առաջնորդական Փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. Եպս. Աշգարեանը եւ հանրային կապի հոգեւոր պատասխանատու՝ Արժ. Տ. Գրիգորիս քհնյ. Ներսէսեանը։

Սրբազան հայրը յետ բարիգալստեան խօսքի հակիրճ կերպով ներկայացրեց իրանահայ համայնքի կեանքը եւ ազգային, հոգեւոր կառոյցները։ Ապա ներկաները հարցեր ուղղեցին Սրբազան հօրը հայ եկեղեցու հոգեւոր կեանքի, Քրիստոսի եկեղեցում ունեցած դիրքի, հոգեւոր դասի վերաբերեալ, որոնց հակիրճ եւ լուսաբանող պատասխաններով գոհացրեց Սրբազան հայրը։

Ներկաներից նաեւ հարց ուղղեց Հայոց Ցեղասպանութեան մէջ Գերմանիայի ունեցած դերի մասին, որին Սրբազան հայրը նշելով Գերմանիոյ խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան ընդունումը եւ նախագահի յայտարարութիւնը հաստատեց յիշեալ իրադարձութեան հաւաստիացութիւնը։

Նաեւ ի պատասխան ներկաների հարցումների Սրբազան հայրը Իրանն ու Իրանի հոգեւորականութիւնը եւ ժողովուրդը ներկայացրեց որպէս լուսամիտ եւ հիւրընկալ տարր, որը կրօնական, ազգային փոքրամասութիւնների նկատմամբ ունեցած բարիացակամ յարաբերութեամբ շահել են այլադաւան բնակչութեան եւ արտերկրեայ մտաւորականների սէրն ու համակրանքը։

Սրբազան հայրը նաեւ ակնարկեց Իրանի կառավարութեան եւ ժողովրդի կողմից վասն հաւատքի եւ վասն հայրենեաց մարտիրոսներին ընծայած յարգանքն, որի բերումով Իրանի իշխանութիւնը իր իսլամական խորհրդարանը իր ղեկավարութեամբ հանդերձ, թէկուզ ոչ պաշտօնական կերպով, ընդունում է Հայոց Ցեղասպանութիւնը եւ հայ համայնքին այդ կապակցութեամբ կազմակերպած միջոցառումներին սատար հանդիսանալով, իր յարգանքի տուրքն է մատուցում Հայոց Ցեղասպանութեան նահատակներին։

Վերջում ներկաները բաւարարւած Սրբազան հօր կողմից ստացած պատասխաններից՝ ստանալով նրա օրհնութիւնը գոհունակութեամբ հրաժեշտ տալով թողեցին Առաջնորդարանի դահլիճը, ուղղւեցին Ս. Սարգիս մայր եկեղեցի ուր Գերշ. Մակար Սրբազան հայրը տեղեկութիւններ փոխանցեց եկեղեցու վերաբերեալ։ Պատւիրակութիւնը նաեւ այցելեց Ապրիլեան բիւրաւոր նահատակների յուշարձանին եւ իր յարգանքի տուրքը մատուցեց 1915-ի Ցեղասպանութեան զոհ գնացած նահատակներին։

{gallery}201608/2016082501{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ