Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հողին Յանձնւեց Ռաշտի Եկեղեցա-դպրոցական Հոգաբարձութեան ատենապետ՝ ճրտգ. Էդւարդ Յովսէփեանը

Կիրակի 21 Օգոստոս 2016-ին ի Տէր ննջեց Ռաշտի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան երկար տարիների ատենապետ ճարտարագէտ՝ Էդւարդ Յովսէփեանը յետ կարճատև բայց անողոք հիւանդութեան։

Թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ չորեքշաբթի 24 Օգոստոս 2016-ին Ռաշտի Ս. Մեսրոպ եկեղեցում։ Թաղման արարողութեան մասնակցելու համար Ռաշտ մեկնեց թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը ընկերակցութեամբ Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ Տիար Նորայր Արամեանի, Թեմական Խորհրդի ատենապետ՝ Տիար Ռուբիկ Կարապետեանի, Թեմական Խորհրդի անդամ՝ Տիար Վահէ Գերասիմեանի, Կրօնական Խորհրդի անդամ՝ Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանի ու Արժ. Տ. Վրթանէս Քհնյ. Բաբախանեանի ու ԱլՖրէդ Շահմիրեանի։ Թաղման արարողութեան ներկայ էին նաեւ Անզալիի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութիւնը և հայ ու իրանցի պետական անձինք եւ սգակիրների հոծ բազմութիւն։

Արարողութեան աւարտին դամբանական խօսեց առաջնորդ Սրբազան հայրը, որ իր խօսքի մէջ վեր առաւ հանգուցեալի նկարագրային այն ազնիւ ու գնահատելի կէտերը, որոնցով հանգուցեալը ապրեց ու գործեց։ ՛՛ Նա բառի բուն իմաստով մարդ էր օժտւած ազնւութեամբ, սիրով, հաւատքով, եռանդով եւ գործելու անյագ զգացումներով ՛՛, ասաց Սրբազան հայրը։ Սրբազան հայրը այնուհետ աւետարանական վկայութիւններով ներկայացրեց հանգուցեալի կեանքը, որ յատկանշւեց իր ազգասիրութեամբ, եկեղեցասիրութեամբ, ընտանիքի եւ մեծ ընտանիքի՝ հայրենիքի հանդէպ ունեցած սիրով ու նւիրւածութեամբ. վերջում Սրբազան հայրը իր եւ ազգային իշխանութեան բոլոր կառոյցների կողմից խոր վշտակցութիւնն ու ցաւակցութիւնը յայտնեց հանգուցեալի այրիին՝ տկն. Ժաքլին Յովսէփեանին եւ իր զաւակներին՝ Մաքսիմին ու Միշէլին եւ հանգուցեալի քոյրերին, հարազատներին եւ Ռաշտի եւ Անզալիի եկեղեցական-դպրոցական հոգաբարձութիւններին եւ ողջ համայնքին։

Եկեղեցուց յետոյ, դին փոխադրւեց ազգային գերեզմանատուն, որտեղ Սրբազան հօր նախագահութեամբ եւ քահանայ հայրեր՝ Արժ. Տ. Կոմիտաս քհնյ. Ղարախանեանի եւ Արժ. Տ. Վրթաննէս քհնյ. Բաբախանեանի կրօնական յատուկ արարողութեամբ հողին յանձնւեց, որպէս հաստատում Աստւածաշնչական այն ճշմարտութեան թէ ՛՛ Հող էիր եւ հողին ես դառնում ՛՛ ։

Դպրոցի սրահում Արժ. Տ. Կոմիտաս Քհնյ. Ղարախանեանը պարսկերէնով շնորհակալութիւն յայտնեց ներկաներին, որից յետոյ ներկաները մասնակցեցին հոգեճաշի։ Հոգեճաշի աւարտին առաջնորդ Սրբազան հայրը մի անգամ եւս իր ցաւակցութիւնը յայտնեց ներկաներին եւ յատկապէս ընտանեկան պարագաներին. ՛՛ 17 տարւայ մէջ առաջին անգամն է, որ առանց Էդւարդի ճաշ ենք անում  այստեղ՛՛, ասաց Սրբազան հայրը, ՛՛ ճիշտ է մարմնով մեզ հետ չէ այս վայրկեանին, բայց վստահ եմ, որ բոլորիս հոգում է եւ դեռ շատ երկար մնալու է մեր յիշողութեան մէջ ՛՛ եզրակացրեց Սրբազան հայրը։

Հոգեճաշից յետոյ, Սրբազան հայրն ու իր ընկերակիցները հրաժեշտ առնելով վերադարձան Թեհրան։

Հանգուցեալ ճարտարագէտ Էդւարդ Յովսէփեանը, եղել է նաեւ դասախօս Ռաշտի տարբեր համալսարաններում եւ պետութեան Արդարադատութեան փորձագէտ, Գիլան նահանգի ճարտարագիտական համակարգում։

Հանգուցեալը 1986-ից մինչեւ իր ցաւալի մահը եղել է Ռաշտի եկեղեցա-դպրոցական հոգաբարձութեան ատենապետ եւ ժրաջանօրէն հետեւել է եկեղեցական եւ կալւածային գործերին։ Իր վերջին գեղեցիկ եւ մնայուն գործը եղաւ տպագրութիւնը՝ «Ռաշտ համայնքի անցած ուղին» գիրք-ալբոմը։

Եղել էր անդամ Թեհրանի Հայ Ճարտարապետների եւ Ճարտարագէտների միութեան։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Շաբաթ 07 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոյն Նիկողայոսի Զմիւռնացւոյ Սքանչելագործ հայրապետին

Երկուշաբթի 09 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երեքշաբթի 10 Դեկտեմբերի 2024;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 21 Դեկտեմբերի 2024;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Երկուշաբթի 23 Դեկտեմբերի 2024;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երեքշաբթի 24 Դեկտեմբերի 2024;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Հինգշաբթի 26 Դեկտեմբերի 2024;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

Շաբաթ 28 Դեկտեմբերի 2024;
Ս. Որոտման Որդիների` Ս. Յակոբոս առաքեալի եւ Ս. Յովհաննէս աւետարանչի յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 11 Դեկտեմբերի 2024;
Բ թեսաղունիկեցիս2։1-16,Ղուկաս14։25-27

Հինգշաբթի 12 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Եւստրատիոսի, Օգսենտիոսի, Եւգինէոսի, Ովրեստէսի եւ Մարդարիոսի

Ուրբաթ 13 Դեկտեմբերի 2024;
Բ Թեսաղոնիկեցիներ 3.1-18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-7։

Շաբաթ 14 Դեկտեմբերի 2024;
Տօն՝ Սրբոցն Յակովբայ Մծբնայ հայրապետին, Մարուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկոպոսին

Կիրակի 15 Դեկտեմբերի 2024;
Դ կիր. Յիսնակի

Երկուշաբթի 16 Դեկտեմբերի 2024;
Սրբոց հայրապետացն Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութայի եպիսկոպոսին

Երեքշաբթի 17 Դեկտեմբերի 2024;
Սրբոցն Թէոպոմպայ եպիսկոպոսին, եւ Թէովնայ վկային, եւ չորից զինաւորացն` Բասոսի, Եւսեբի, Տիգի եւ Բասիլիդեայ

Չորեքշաբթի 18 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Հինգշաբթի 19 Դեկտեմբերի 2024;
Սրբոց կուսանացն Ինդոսի, Դոմնայի եւ Գղերիկոսի քահանային եւ երկուց բիւրոցն, որք այրեցան յԵկեղեցին Նիկոմիդացւոց

Ուրբաթ 20 Դեկտեմբերի 2024;
Եբրայեցիներ 3.12-4.10: ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 18.1-8:

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ