Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Դոկտ. Յարութիւն (Հարմիկ) Դաւթեան

Մարդ, գաղափարական, գիտնական եւ գործիչ....

Դոկտ. Հարմիկ Դաւթեանը զբաղեցրել է կուսակցական եւ համայնքային կարեւոր պաշտօններ, եղել է Հ. Յ. Դաշնակցութեան վաստակաւոր անդամ, Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ու Թեմական խորհրդի ատենապետ եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ազգային վարչութեան անդամ:

Ծնւել էր Թեհրանում՝ 1924 թւականին: 

1948-ին աւարտել է Թեհրանի Պետական համալսարանի Բժշկական ֆակուլտետը:

1958-ին Լոնդոնի համալսարանի Հոգեբուժութեան ինստիտուտը աւարտել է՝ հոգեբուժութեան մասնագէտ դոկտ. (MD, FRC) (Psych) (DPM) մակարդակում եւ մասնագէտ հոգեբոյժի տիտղոս է ստացել Թեհրանի համալսարանից եւ Լոնդոնի Հոգեբուժական ինստիտուտից:

1951 թւականին «Ռուզբեհ» հիւանդանոցի հիմնադիրներից է եղել:

1968-1988 թթ. ընթացքում անգամներ «Ռուզբեհ» հիւանդանոցի Հոգեկան հիւանդութիւնների բաժնի պետ եւ նոյն հիւանդանոցի գլխաւոր տնօրէնն է եղել:

Որպէս մասնագէտ  հոգեբոյժ՝ շուրջ 40 տարի Թեհրանի համալսարանի Հոգեբուժութեան ամբիոնում վարել է դասախօսի պաշտօն, իսկ վերջին շուրջ 20 տարիներում միաժամանակ ստանձնել է նոյն ամբիոնի ղեկավարութիւնը, ինչպէս նաեւ՝ նոյն համալսարանի հոգեբուժական «Ռուզբեհ» հիւանդանոցի գլխաւոր վարիչի հանգամանքը:

1970-1981 թթ. Հոգեկան առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան փորձագէտի հանգամանքն է զբաղեցրել:

Եղել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան մտային առողջապահութեան խորհրդական (սկսած 1968 թւականից), Միջազգային հոգեբուժական, Անգլիայի Բժիշկների միութեան անդամ (սկսած 1970 թւականից):

1971-1983 թթ. Հոգեբուժների համաշխարհային ընկերութեան միջազգային կոմիտէի անդամ է եղել:

1977-1985 թթ. նոյն ընկերութեան Էթիկայի (բարեկիրթ վարւեցողութեան) կոմիտէի անդամ:

Իրանի հոգեբուժների միութեան հիմնադիր կազմի (1966) եւ Իրանի Հոգեբուժների գիտական խորհրդի (1996) հիմնադիր կազմերի անդամներից էր եւ մի քանի շրջան զբաղեցրել էր այդ կառոյցների նախագահութեան հանգամանքը: Յատուկ ուշադրութիւն եւ կարեւորութիւն էր տածում Իրանի մշակութային-հասարակական մթնոլորտում հոգեբուժութեան գործընթացի իւրայատկութիւններին եւ այդ մասին աւելի քան 150 յօդւածներ էր հրատարակել տեղական ու արտասահմանեան մամուլում: Աւելի քան 10 տարի համագործակցել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան հետ՝ հոգեկան խանգարումների բնագաւառում եւ այդ կապակցութեամբ հեղինակել է «Հոգեճնշւածութիւնը՝ զանազան երկրներում» հատորը՝ 1983 թ.: 

Երկար տարիների բազմավաստակ եւ բեղուն աշխատանքից յետոյ համալսարանի կողմից հանգստի է կոչւել 1993 թւականին:

1993 թւականին նշանակւել է Բժշկական գիտութիւնների ակադեմիայի անդամ՝ Առողջապահութեան եւ սննդառութեան բաժանմունքում, որտեղ իրեն էր յանձնւած Մտային եւ հոգեկան առողջապահութեան ենթաբաժինը:

Ճանաչւած էր որպէս Իրանում նորագոյն հոգեբուժութեան հիմնադիր եւ իր գիտա-կրթական արդիւնաւէտ գործունէութեան, հոգեբուժութեան ուսման զարգացման եւ միջազգային մակարդակում ունեցած ներդրումների համար 1998-ին՝ ԻԻՀ բժշկագիտական ակադեմիայի պատւոյ անդամ: Մինչ այդ՝ 1994-ին որպէս ակադեմիկոս:

Հէնց այդ ժամանակ էր, որ վարում էր Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետութիւնը:

1999-ին Հոգեբուժների համաշխարհային միութեան կողմից ընտրւեց հոգեբուժական ասպարէզի հինգ առաջատար դէմքերի (leader of psychiatry) շարքում:

2002-ին նախագահ Խաթամիի կողմից գնահատւեց որպէս ընտրեալ ակադեմիկոս բժիշկ:

2007-ին Բժշկագիտական ակադեմիայի հրատարակչութիւնը հրատարակեց այդ կառոյցի առաջին գիրքը, որը պատկանում էր դոկտ. Հարմիկ Դաւթեանի գրչին՝ «Ընկճւածութեան բացայայտումն ու բուժումը՝ իրանական մշակութային  ասպարէզում» խորագրով, որը աշխատասիրւել է ընդհ. հիւանդութիւնների բժիշկների օգտագործման համար:

2008-ին հրատարակւեց իր միւս արժէքաւոր հատորը՝ «Նորագոյն հոգեբուժութեան պատմութիւնը՝ Իրանում» խորագրով, որը 2009 թ. մարտին պատշաճ կերպով գնահատւեց Թեհրանի «Սեզոնային գիրք» մրցանակաշնորհման  7-րդ շրջանում:

Նրա հեղինակութեամբ լոյս են տեսել բազմաթիւ հրատարակութիւններ՝ հոգեբուժական, բժշկական, առողջապահական հարցերի շուրջ, որոնք տպագրւել են տեղական եւ արտասահմանի տարբեր բժշկական եւ գիտական հանդէսներում: Համագործակցել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան հետ. այս առթիւ որպէս միասնական աշխատանքների արդիւնք՝ առգոյ են մի շարք հրատարակութիւններ:

Մասնակցել է բժշկական մասնագիտական միջազգային բազմաթիւ խորհրդաժողովների: Կազմակերպել է նաեւ միջազգային ժողովներ՝ Թեհրանի համալսարանում:

Դոկտ. Հարմիկի ղեկավարութեամբ տարւած աշխատանքների շնորհիւ՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան կողմից բաց դռներով յայտնի «Ռուզբեհ» հոգեբուժական հիւանդանոցը ճանաչւել է որպէս առաջնակարգ հիւանդանոց՝ հիւանդների նկատմամբ կիրառւող բուժման միջոցները արդիական լինելու եւ ցուցաբերւող խնամքն ու վերաբերմունքը մարդկային համարւելու առումով: Նշելի է, որ նոյն հիւանդանոցի գրադարանը անւանակոչւել է «Դոկտ. Հարմիկ Դաւթեան» անւամբ:

Պատասխանատու հանգամանքներով մաս է կազմել իրանահայ ազգային իշխանութեան եւ մարմիններին: Նաեւ ՀՀ Բժշկական գիտութիւնների ակադեմիայի անդամ էր:

Վերջին տարիներում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանի հրամանով պարգեւատրւեց «Մխիթար Հերացի» շքանշանով (2007 թ.): 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 05 Դեկտեմբերի 2023;
Ս. Աբգար նախավկայի եւ Քրիստոսին հաւատացող մեր անդրանիկ թագաւորի յիշատակութեան օր

Հինգշաբթի 07 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն հարցն Եգիպտացւոց, ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐ ՊՕՂՈՍԻ, ՊՕՂԻ, ՄԱԿԱՐԻ, ԵՒԱԳՐԻ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԳԲՆԵՑՈՒ, ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐՃԱՀԱՍԱԿԻ, ՆԵՂՈՍԻ, ԱՐՍԷՆԻ, ՍԻՍԻԱՆՈՍԻ, ԴԱՆԻԷԼԻ, ՍՐԱՊԻՈՆԻ, ՄԱԿԱՐԻՈՍԻ, ՊԻՄէՆԻ ԵՒ ՄՒՒՍ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՐԻ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ

Շաբաթ 09 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Յղութիւն Ս․Աստւածածնի ի Աննայէ

Երկուշաբթի 11 Դեկտեմբերի 2023;
Սրբոցն՝ Մինասայ,Երմոգինեայ, Եւ Գրափոսի, եւ կամաւոր աղքատացն՝Յովհաննէսի եւ Ալէքսիանոսի։

Երեքշաբթի 12 Դեկտեմբերի 2023;
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։

Շաբաթ 16 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. Յակոբ Մծբնայ Հայրապետի, Մարուգէ ճգնաւորի եւ Մելիտոս եպիսկոպոսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 18 Դեկտեմբերի 2023;
Տօն՝ Ս. հայրապետներ Իգնատիոսի, Ադդէի եւ Մարութա եպիսկոպոսի յիշատակութեան օր

Շաբաթ 23 Դեկտեմբերի 2023;
Ս. Դաւիթ մարգարէի եւ Յակոբոս Տեառնեղբայր առաքեալի յիշատակութեան օր

Երկուշաբթի 25 Դեկտեմբերի 2023;
Ս. Ստեփանոս Նախավկայի եւ առաջին մարտիրոսի յիշատակութեան օր

Երեքշաբթի 26 Դեկտեմբերի 2023;
Ս. Պետրոս եւ Ս. Պօղոս առաքեալների յիշատակութեան օր

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ