Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201608/2016083101
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201608/2016083101

Անմոռանալի օրեր Արցախում

Շուշիի ասմունքի փառատօնում թեհրանահայ աշակերտներ՝ Անի Յովսէփեանը եւ Սելիա Սարգսեանը 2-րդ եւ 3-րդ տեղը գրաւեցին:

ՀՀ Սփիւռքի նախարարութեան եւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի միասնական ջանքերով օգոստոսի 1-5-ը կայացաւ Ասմունքի Համահայկական 5-րդ փառատօնը՝ Շուշիում:

Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի նախաձեռնութեամբ, այս տարի եւս, թեհրանահայ թւով 22 աշակերտներ իրենց 4 պատասխանատուներով մասնակցեցին այդ փառատօնին:

Փառատօնին մասնակցում էին շուրջ 100 աշակերտներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, իսկ մեծ մասը Արցախից:

Թեհրանահայ աշակերտները Շուշի հասան յուլիսի 31-ի կէսօրից յետոյ, իսկ օգոստոսի 1-ին առիթ ունեցան այցելելու Ստեփանակերտ քաղաքի մի շարք կենտրոններ, ուր եւ փոխանցեցին իրենց կողմից բերւած նւէրները: Նրանք այցելեցին նաեւ Պապիկի եւ Մամիկի արձանը, եւ զւարճալի րոպէներ անցկացրին այդ վայրում:

Օգոստոսի 2-ի առաւօտեան հիւրանոցի մօտակայքում գտնւող նորակառոյց դպրոցի դահլիճում բացումը կատարւեց Համահայկական 5-րդ ասմունքի փառատօնի, ուր ելոյթով հանդէս եկաւ «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի գլխաւոր բաժնետէր եւ ասմունքի մրցութիւնների կազմակերպիչ՝ պրն. Ալէք Բաղդասարեանը:

Նա բարի գալուստ յայտնելով բոլորին, իր խօսքերի ընթացքում որպէս ժուրիի երիտասարդ անդամ ներկայացրեց վերջին 4 տարիներում Թեհրանի կողմից մասնակցած եւ անցեալ տարի ասմունքի փառատօնի առաջին մրցանակը շահած՝ Սիսիան Ստեփանեանին, որը ներկայում ուսանում է Հայաստանում: Նաեւ տեղեկացւեց, որ այս տարի ասմունքի փառատօնի իրաւարար կազմի անդամ էր հրաւիրւել իրանահայ, ներկայում ԱՄՆ-ում բնակւող տկն. Լիլիթ Բաղդասարեանը: Ապա սկսւեցին ասմունքողների ելոյթները:

Նոյն օրը կէսօրից յետոյ փառատօնին մասնակցողները այցելեցին Գանձասարի հոյակապ վանական համալիրը, եւ հոգեկան մեծ բաւարարութիւն ստացան խորհրդաւոր հսկայ տաճարից. նրանք այցելեցին նաեւ Առիւծի կերպարը կրող ժայռը:

Օգոստոսի 3-ի առաւօտեան փառատօնի մասնակիցները շարունակեցին իրենց ելոյթների շարքը, իսկ կէսօրից յետոյ բոլորը միասին մեկնեցին Շուշիի հրաշագեղ եւ տեսարժան վայրերից՝ Ջդրդուզի դաշտավայրը, որը իր կիրճով եւ անտառանման բարձունքներով, երկինքն ու սարերը միմեանց խառնելով՝ գեղեցիկ տեսարաններ է բացում դիտողի աչքերի առջեւ: Աշակերտները այնուհետեւ այցելեցին Շուշիում գտնւող երկու թանգարաններ:

Նոյն օրը հիւրանոց վերադառնալով տեղեկացանք, որ աշակերտները առիթ ունեն հանդիպելու ԼՂՀ-ի նախագահ պրն. Բագօ Սահակեանի հետ, որը հիւրանոց է գալու եւ մասնակցելու է ծառատունկի արարողութեան:

Հասաւ այդ երանելի պահը եւ աշակերտները մօտկից հանդիպեցին Հանրապետութեան նախագահին:

Նրանք ասմունքեցին նախագահի եւ իրեն ընկերակցողների համար, լսեցին նախագահի ելոյթը եւ մասնակցեցին հիւրանոցի դիմացի հողատարածքում ծառատունկի արարողութեանը:

Փառատօնի մասնակից թեհրանահայ աշակերտների կողմից նախագահի ներկայութեամբ ասմունքեցին՝ Անի Յովսէփեանը եւ Անայիս Աբնուսեանը: Ասմունքելու էր ընտրւել նաեւ Նարէ Ղազարեանը, սակայն ծրագրի ժամանակի սղութեան պատճառով տեղի չունեցաւ մի շարք ասմունքողների ելոյթը: Նախագահի ներկայութեամբ ասմունքելու հրաւիրւեց նաեւ Սիսիան Ստեփանեանը:

Մեր աշակերտները նկարւեցին ԼՂՀ-ի նախագահի, պրն. Ալէք Բաղդասարեանի, պրն. Գուրգէն Մելիքեանի, պրն. Սամուէլ Մուրադեանի, տկն. Լիլիթ Բաղդասարեանի եւ ժուրիի այլ անդամների հետ եւ յիշատակի գեղեցիկ պահեր որսացին այդ հանդիպում-արարողութեան ընթացքին: Նրանք նաեւ ազգային յեղափոխաշունչ երգերի կատարումով մեծ խանդավառութիւն ստեղծեցին ներկաների մօտ:

Օգոստոսի 4-ի առաւօտեան շարունակւեց փառատօնը մնացեալ մասնակիցներով: Աւարտւելով այբբենական կարգով որոշւած ասմունքողների շարքը, բոլոր աշակերտները եւ իրենց պատասխանատուները միասնաբար՝ մասնակցեցին Ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի ունեցող կրօնական արարողութեան, որին նախագահում էր Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսեանը: Այնուհետեւ զինւորական երգչախմբի եւ զինւորների ու բոլոր ներկաների մասնակցութեամբ բացումը կատարւեց մի խաչքարի, որը գտնւում էր հէնց նոյն եկեղեցու շրջափակում: 

Խաչքարը կրում է «Ի յիշատակ Ամենայն Սրբոց եւ Նահատակաց հայոց» գրութիւնը:

Խաչքարի օծումից յետոյ արտայայտւեց Սրբազան Հայրը, որի խօսքերից յետոյ գեղեցիկ ելոյթներով հանդէս եկաւ զինւորական երգչախումբը՝ մեծ յուզմունք եւ խանդավառութիւն պատճառելով ներկաներին:

Օգոստոսի 4-ի կէսօրից յետոյ փառատօնի մասնակիցները երկու մասի բաժանւեցին: Թեհրանահայ աշակերտների խումբը այցելեց Հադրութի ճանապարհին գտնւող՝ Զոնթիկներ անւամբ յայտնի դարձած հրաշագեղ բնութեամբ մի վայր, ուր (երկար քայլելու ճամբից յետոյ) գետն ու ջրվէժանման հոսող ջրերը վայրէջք են կատարում զոնթիկանման ժայռից: Այդտեղ կարելի է զոնթիկի նմանող ժայռի տակ պատսպարւել՝ շուրջդ անձրեւի նման թափւող ջրերից, թէեւ հնարաւոր է թրջւես կատարելապէս, սակայն հաճելի զգացում է հաղորդում՝ տեսնել, հրճւել ու վայելել բնութեան այդ հրաշագործութիւնը...

Օգոստոսի 4-ի երեկոյեան փառատօնի փակումը եւ մրցութիւնների արդիւնքների յայտարարութիւնը կայացաւ նոյն դպրոցի սրահում՝ յատուկ ծրագրով:

Յայտարարւեցին մրցանակ շահածների անունները, որոնք նւէրներ եւ պատւոգրեր ստացան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բագօ Սահակեանից, Շուշիի քաղաքապետարանից եւ ԼՂՀ-ի Պաշտպանութեան նախարարութեան գեղարւեստական բաժանմունքից:

Պատւոգրեր ստացան նաեւ բոլոր մասնակիցները:

Թեհրանահայ աշակերտներից իրենց տարիքային խմբում 2-րդ եւ 3-րդ տեղը գրաւեցին Անի Յովսէփեանը եւ Սելիա Սարգսեանը:

Օգոստոսի 4-ի գիշերը, հաւաքական ընթրիքից յետոյ, «Աւան Շուշի պլազա» հիւրանոցի բակում, որը բուլւարի է նման, տեղի ունեցաւ խարոյկի արարողութիւն եւ Ասմունքի փառատօնի 5-ամեակի տօնակատարութիւն:

Տորթով եւ երաժշտութեամբ՝ մասնակիցները շրջպարով ու ուրախ տրամադրութեամբ, Շուշիի մի խումբ բնակիչների եւ ի մասնաւորի բազմաթիւ երեխաների ներկայութեամբ՝ հրաժեշտ տւին միմեանց, դարձեալ հանդիպելու յոյսով:

Օգոստոսի 5-ի առաւօտեան, բոլոր մասնակիցները, գեղեցիկ յուշերով եւ երկար տարիների համար բոլորի մտքերում դրոշմւած մեծ տպաւորութիւններով՝ թողեցին արծւաբոյն Շուշին:

Ջերմ շնորհակալութիւններ պրն. Ալէք Բաղդասարեանին, որ հետեւողականօրէն եւ մեծ ջանքերի ու զոհաբերութիւնների շնորհիւ՝ կազմակերպում է Ասմունքի այդ փառատօնը, ասմունքի սէր ունեցող բոլոր մասնակիցներին հիւրընկալելով «Աւան Շուշի պլազա» գեղեցիկ հիւրանոցում:

Շնորհակալութիւն հիւրանոցի անձնակազմին եւ տնօրէն պրն. Սարգիս Գալստեանին, որոնք ոչ մի ջանք չխնայեցին մեր երեխաների՝ իրենց հանգիստ եւ լաւ զգալու համար:

Շնորհակալութիւն նաեւ Թ. Հ. Թ. Կրթական խորհրդի գրասենեակի աշխատողներին ու ճամբորդութեան ընթացքում խմբին ընկերակցող ծնողներին, որոնք օժանդակեցին մեզ՝ այս ճամբորդութեան ընթացքում:

Աշակերտական խմբի պատասխանատուներ՝

ԲԵՍԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

ԺԱՍՄԷՆ ՄԻՆԱՍԵԱՆ

ԱՆԱՀԻՏ ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՀԱՅՐԻԿ ԱՂԱՆԵԱՆ

{gallery}201608/2016083101{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 19 Ապրիլի 2024;
Ի օր Յինանց

Շաբաթ 20 Ապրիլի 2024;
ԻԱ օր Յինանց

Կիրակի 21 Ապրիլի 2024;
Դ կիր. (Կարմիր Կիւրակէ)

Երկուշաբթի 22 Ապրիլի 2024;
ԻԳ օր Յինանց

Երեքշաբթի 23 Ապրիլի 2024;
ԻԴ օր Յինանց

Չորեքշաբթի 24 Ապրիլի 2024;
ԻԵ օր Յինանց

Հինգշաբթի 25 Ապրիլի 2024;
ԻԶ օր Յինանց

Ուրբաթ 26 Ապրիլի 2024;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 27 Ապրիլի 2024;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Ե կիր. Տօն Երեւման Ս. Խաչի

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ