Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201609/2016090402
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201609/2016090402

ՅՈՒՍԱՎԱՌ ՏԵՍԻԼՔՈՎ ԳԱՂՈՒԹ

- Ի՞նչ է լինելու մեր վիճակը Սրբազան հայր, ամէն մարդ գնում է. այս հարցով ինձ դիմեց մի հայորդի, երբ Սասուն քաղաքամասում ցաւակցական այցելութիւն էի տալիս մի աղետահար ընտանիքի։

- Մենք շատ լաւ վիճակում ենք, ասացի, ի՞նչ է եղել. ի՞նչու էք յուսահատւում եւ յաւելելով ասացի, ճիշտ է, որ մեր թիւը նւազել է, ժողովրդի մի մասը առանց իմանալու թէ որտեղ է գնում, թողնում ու ծախում ամէն ինչ եւ մի անգամ եւս, պանդխտութեան ցուպը ձեռին դիմում է դէպի անորոշ հորիզոններ, սակայն մենք դեռեւս ուժեղ ենք ու զօրաւոր եւ հայակեանքը շարունակում է իր գործունէութիւնն ու կեանքը։

Այո՛, տխուր է անշուշտ հաստատել, որ մեր ժողովուրդը ինք եւս համաշխարհային ՛՛տեղափոխութիւն՛՛ հիւանդութիւնից վարակւած գնում, գնում ու գնում է, առանց իմանալու թէ ինչո՞ւ եւ որտե՞ղ։

Ճիշդ է տեղափոխութիւնը ընդհանրական երեւոյթ է եւ ամէն մարդ ազատ է ընտրելու իր բնակութեան վայրը, սակայն կայ բարոյական անգիր մի օրէնք ըստ որի, որեւէ մէկը իր տեղափոխութիւնը արդարացնելու համար իրաւունք չունի վատաբանելու այն ընկերութիւնն ու երկիրը, որ հարիւրաւոր տարիներով եղել է իր եւ իր պապերի ծննդավայրը, մի բան, որ նկատեցինք վերջին շրջանին մեր Ամերիկա գտնւած միջոցին։

Խոր յուզումով եւ ափսոսանքով նկատեցի հարիւրաւորների դէմքի վրայ տխրութեան, անորոշ կեանքի եւ ապագայի խիտ կնճիռները։ Բոլորի աչքերում կար կարօտը Իրանի եւ Իրանեան իրենց կեանքի։

Այս խոհերով ծանրաբեռն երբ դիտում եմ այսօրւայ մեր իրանահայ եւ յատկապէս թեհրանահայ կեանքը, իր բոլոր երեսներով, սիրտս անապական ուրախութեամբ լցւում է ու հոգիս խայտում է ի տես հայակեանքից ներս տիրող եռ ու զեռին, ու ապագայատեսիլ աշխատանքների ու իրագործումների։

Մեր մշակութային ու մարզական միութիւնները աշխուժօրէն ու տենդագին շարունակում են իրենց գործունէութիւնը, դպրոցների պատասխանատուները զբաղւած են դպրոցների անհրաժեշտ վերանորոգումներով ու անհրաժեշտ տնօրինումներով։ Հ. Մ. Արարատ Կազմակերպութիւնը պատրաստւում է մեծ շուքով եւ արտասահմանեան յարգարժան հիւրերի ներկայութեամբ բացումը կատարել Համահայկական 48-րդ խաղերի։ Մեր գաղութի միակ ու բազմերախտ օրաթերթ՝ Ալիքը հանդերձեալ է յատուկ հանդիսութեամբ նշելու իր ծառայութեան 85 ամեակը։ Հայ Մշակութային Նայիրի Միութիւնը շարունակում է շինարարական իր աշխատանքները ի խնդիր աւելի փայլուն ու աշխոյժ կառոյցի։

Յառաջիկայ ամիսներին Ս. Աթոռիս Վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հովւապետական եւ միջ-կրօնական երկխօսութեան կրկնակ առաքելութեամբ ժամանելու է Թեհրան։ Վեհափառ հայրապետը որպէս քաջ հովւապետ ու անվախ, քաջասիրտ ու արի հոգեւոր առաջնորդ հանդիսանում է իր ժողովրդի անիրաււած իրաւունքների պաշտպանն ու պահանջատէրը, որ մեր ժողովրդի պահանջատիրական պայքարը փոխադրեց նոր՝ իրաւական հարթակ։

Ահա իրանահայ գաղութը այս օրերին իր եռ ու զեռի մէջ, աւելին իր կեանքը վերանորոգելու նախանձախնդրութեամբ պատրաստւում է իր օրէնսդիր բարձրագոյն մարմնի՝ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։

Գեղեցիկ, բովանդակալից ու առաւել խանդավառիչ այս մթնոլորտում կայ մի այլ լուսաւոր ու պայծառափայլ աշխատանք, որ է Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական Վարչութեան նոր նախաձեռնութեամբ իրագործող շինարարական աշխատանքը, որով Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութիւնը օժտւելու է նոր բազմանշանակ եւ բազմանպատակ սրահով իր մարզական յարակից բաժանմունքներով։

Ահա մի գաղութ, որ իր աշխատանքով եւ կառոյցներով մի կողմից վկայութիւն է տալիս իր կապւածութեան եւ յանձնառութեան Իրանեան մեր հայրենիքին եւ միւս կողմից էլ ասում է ՛՛ մենք այստեղ ենք եւ այստեղ էլ մնալու ենք ՛՛, որովհետեւ այս հողը անցնող հարիւրաւոր տարիների ընթացքին մեր հայրերի ճակատի քրտինքով, արիւնով եւ ընծայաբերումով մեզ համար նւիրական է ու սուրբ։

Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան արարատանման այս ծրագրի իրագործումը լինելու է մեծ ձեռքբերում եւ վկայութիւն մի կողմից մեր ժողովրդի կապւածութեան Իրանեան հայրենիքի եւ միւս կողմից էլ վկայութիւն Իրանեան պետութեան մեր ժողովրդի հանդէպ ունեցած սիրոյն, յարգանքի եւ անվերապահ գնահատանքի։

Որպէս թեմի Առաջնորդ իմ համար հպարտութիւն է եւ միաժամանակ առիթ իմ խոր եւ անվերապահ գնահատանքն ու աջակցութիւնը յայտնելու եւ ցուցաբերելու Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան իր վերոյիշեալ աշխատանքների համար եւ ընդհանրապէս մեր գաղութի բոլոր զաւակներին, որոնք իբրեւ հաւատարիմ քաղաքացիներ շարունակում են գործել եւ իրենց ներդրումը բերել ե՛ւ հայակեանքին ե՛ւ Իրանեան մեր հայրենիքի կեանքի զանազան բնագաւառներում։

Մեծ յուզումով եւ հպարտութեամբ այցելեցի Արարատ Մարզաւանն ու հոն կատարւող շինարարական աշխատանքների վայրը, Կենտրոնական Վարչութեան նախագահի՝ ճարտարագէտ Գէորգ Վարդանեանի եւ իր գործակիցների եւ թեմիս Պատգամաւորական Ժողովի ատենապետ՝ Տիար Նորայր Արամեանի հետ։ Ի տես  այս բոլորին ասում եմ, մենք կանք այստեղ, գործում ու գործելու ենք եւ վստահաբար դեռ շատանալու ենք։

Ահա իրական հայրենասիրութեան փայլուն մի օրինակ, որով վստահաբար ամէն մի հայ հպարտանում է։

Մի պահ կանգ առ ով հայորդի ու մտածիր. ուզում ես տեղափոխւել. քո հայրենիքը քեզ է սպասում. ինչո՞ւ օտար երկրներում ապաստան փնտռել։ Հայրենիքները ժողովուրդների յաւերժութեան գրաւականն են։ Տէր կանգնենք մեր հայրենիքին, որպէսզի լինենք յաւերժի ճամբորդ։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

{gallery}201609/2016090402{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 23 Յունիսի 2024;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 24 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 26 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ