Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Առաջնորդ Սրբազանն ընդունեց 15 Գերմանացի Տուրիստներ

Կիրակի Հոկտեմբերի 9-ի կէսօրին, 15 գերմանացի, Շւեդացի և Աւստրիացի թուրիստներ Ս. Սարգիս եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին, ապա Թեմիս Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց իրենց:

Խումբը ղեկավարում էր՝ հոգևորական, վերապատւելի Հէլմութ Ֆալքէնսթոֆերը:

Ողջոյնի և բարեգալստեան խօսքից յետոյ, Սրբազան Հայրը նախ համառոտ բացատրութիւններ տւեց Թեհրանի Հայոց Թեմի և ընդհանրապէս հայերի Իրանում ունեցած իրաւունքների, հայ եկեղեցիների և ազգային դպրոցների մասին:

Սրբազան Հայրն իր խօսքերի մէջ արտայայտւեց՝ «կրօնական մշակոյթը իրանում գալիս է պատմութիւնից, կրօնական փոքրամասնութիւններն այստեղ ունեն իրենց իրաւունքները:  Մենք հայերս, լինելով քրիստոնեայ փոքրամասնութիւն այս երկրում, ևս ունենք մեր եկեղեցիները, կրօնական և ազգային արարողութիւնները, մեր դպրոցները և որ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից, կրօնական փոքրամասնութիւններին տրւել են այս իրաւունքները»:

Վերջում, ներկաները տարբեր բնոյթի հարցեր ուղղեցին Թեմիս Առաջնորդին, որոնց սպառիչ պատասխաններ տւեց Սրբազան Հայրը:

 

ՏՕՆԵՐ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ