Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Ն. Ս. Օ. Տ. Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԹԵՀՐԱՆ

Ուրախութեամբ յայտնում ենք իրանահայ մեր գաղութին ընդհանրապէս եւ, թեհրանահայ մեր ժողովրդի զաւակներին մասնաւորապէս, որ յառաջիկայ դեկտեմբերի 12-ին Ս. Աթոռիս վեհափառ հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս շնորհաբեր այցելութիւն է տալու իրանահայ համայնքին։

Նորին սրբութեան հայրապետական այս այցելութեան հիմնական նպատակն է.-

Ա.- Նախագահել եւ բանախօսել Կիլիկոյ կաթողիկոսութեան եւ Մշակոյթի ու Իսլամական Հաղորդակցութեան կազմակերպութեան համատեղ իսլամ-քրիստոնեայ համագումարին, որի գլխաւոր նիւթն է՝ «Կրօնք եւ Բռնութիւն»։

Բ.- Հովանաւորել ու ներկայ լինել իր հայրապետական ընտրութեան եւ օծման քսանամեակի առիթով տեղի ունենալիք գաղութային ձեռնարկներին։

Արդէն հայոց հայրապետի ընդունելութեան, համագումարի կազմակերպման եւ 20-ամեակի ձեռնարկների աշխատանքները ընթացքի մէջ են։

Վեհափառ հայրապետը իր բոլոր հանդիպումների կողքին փափագել է նաեւ յատուկ հանդիպում ունենալ երիտասարդութեան հետ. առ այդ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան Շաբաթ 22 հոկտեմբեր 2016-ի երեկոյեան Ազգային Առաջնորդարանի դահլիճում մի յատուկ հանդիպում ունեցաւ մեր միութիւնների եւ սկաուտական միաւորների ներկայացուցիչների հետ, համատեղ կերպով ապահովելու երիտասարդների մասնակցութիւնը տեղի ունենալիք հանդիպումին։

Յառաջիկային մամուլով յայտարարւելու է վեհափառ հայրապետի այցելութեան հետ կապւած մանրամասնութիւնները։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 02 Մայիսի 2024;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 03 Մայիսի 2024;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 04 Մայիսի 2024;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 05 Մայիսի 2024;
Զ կիր Յինանց

Երկուշաբթի 06 Մայիսի 2024;
Երկուշաբթի. ԼԷ օր Յինանց

Երեքշաբթի 07 Մայիսի 2024;
երեքշաբթի, Ղկ 17.1‐19։ Գրծ 21.15‐26։ Ա Յհ 3.10‐20։ Յհ 10.22‐42։ Մտ 17.21‐18.9։ Մր 9.29‐47։

Չորեքշաբթի 08 Մայիսի 2024;
չորեքշաբթի, ԼԹ օր Յինանց

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
հինգշաբթի, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ Քրիստոսի Աստուծոյ մերոյ

Ուրբաթ 10 Մայիսի 2024;
ուրբաթ, ԽԱ. օր Յինանց։ Սկիզբն պահոց

Շաբաթ 11 Մայիսի 2024;
շաբաթ, ԽԲ. օր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ