Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Զարմանքով կարդացինք արտասահմանիան քրիստոնէական մի լրատւական կայքում տեղադրւած այն լուրերը, որոնք անտեղի եւ բացարձակապէս ճշմարտութեան չհամապատասխանող տեղեկութիւններ են փոխանցում, կապւած 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։

Յայտնենք, որ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան աւելի քան 27 տարւայ բարեկամութեամբ կապւած է Այաթուլլահ Թասխիրիին, որը շատ յարգւած ու սիրելի մի անձնաւորութիւն է, որի հետ տարբեր առիթներով հանդիպել է եւ շարունակում է հանդիպել, յատկապէս երբ Վեհափառ հայրապետը այցելում է Իրան, որովհետեւ Այաթուլլահ Թասխիրին, իր կարգին, յատուկ սէր եւ յարգանք ունի Վեհափառի հանդէպ եւ փոխադարձաբար:

Սրբազան հօր վերջին այցելութիւնը Այաթուլլահ Թասխիրիին Վեհափառի Իրանի Իսլամական Հանրապետութիւն տալիք այցելութեան առիթով էր եւ հետեւաբար ոչ հեռւից եւ ոչ էլ մօտիկից որեւէ մի առնչութիւն չունէր գաղութում տեղի ունեցող 16-րդ շրջանի Պատգամաւորական Ժողովի ընտրութիւններին։

Ինչ վերաբերում է ընտրութիւններին, դրանք տեղի ունեցան մեր կանոնագրութեան համաձայն նշանակւած Ընտրական Կենտրոնական Յանձնախմբի եւ իր կողմից կեանքի կոչւած Յանձնախմբերի միջոցաւ համագործակցաբար պետական համապատասխան գրասենեակների պատասխանատուների։

Առաջնորդ Սրբազան հայրը առաջին իսկ օրից Ընտրական Կենտրոնական Յանձնախմբին թելադրեց համբերատար, լայնախոհ, անկաշկանդ եւ լաւ տրամադրութեամբ յառաջ տանեն ընտրութիւնները։ Ուրախութեամբ հաստատում ենք, որ Պատգամաւորական Ժողովի ընտրութիւնները տեղի ունեցան առանց որեւէ մէկ լուրջ խոչընդոտի եւ դժւարութեան։ Ընտրական Կենտրոնական Յանձնախումբը իր նախ բանաւոր եւ ապա գրաւոր զեկոյցը ներկայացրեց, յայտնելով, որ մի բողոքագիր է ստացել Մեջիդիէի անկախ ցանկով ներկայացւած թեկնածուների կողմից, սակայն բողոքագրի ժամանակը անցել էր եւ հետեւաբար օրինաւորապէս կարելի չէր ընթացք տալ։

Տօնական այս օրերին աղօթում ենք, որ Աստւած իր օրհնութեամբ ու շնորհքով պայծառացնի մեր կեանքը, խաղաղութիւն պարգեւէ ամբողջ աշխարհին, յատկապէս Իրաքի, Սուրիոյ, Եմէնի եւ բոլոր այն երկրներին, որտեղ խաղաղութիւնն ու սէրը բացակայում են։

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

Շաբաթ 29 Յունիսի 2024;
«Տօն Յիսուսի տասներկու առաքեալների եւ տասներեքերորդ առաքեալի՝ Պօղոսի»

Շաբաթ 06 Յուլիսի 2024;
Հին ուխտի տապանակի յիշատակը եւ Նոր ուխտի սուրբ եկեղեցու տօնը:

Կիրակի 07 Յուլիսի 2024;
«Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութիւնը

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Ս.Թադէոս առաքեալի եւ Ս. Սանդուխտ կոյսի յիշատակութեան օր

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի եւ Յուստիանէ կոյսի, Եւփիմէ կոյսի եւ Փոքր Հայքի Հայ Լեգէոնի 45 վկաների, Քրիստինէ կոյսի Յիշատակութեան օր

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն Աթանագինէս եպիսկոպոսը

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Այսօր Տօնն է Ս. Գրիգոր Լուսաւորչի որդիների և Թոռների Յիշատակութեան օրը

Երեքշաբթի 30 Յուլիսի 2024;
Այսօր Հայոց առաքելական եկեղեցին յիշատակում է Սուրբ Վահան Գողթնեցուն:

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Չորեքշաբթի 10 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.1‐9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 17.21‐18.4։

Հինգշաբթի 11 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Եսայեայ մարգարէին

Ուրբաթ 12 Յուլիսի 2024;
Ա Կորնթացիներ 1.10‐18։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 18.2‐9։

Շաբաթ 13 Յուլիսի 2024;
Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ եւ Սանդխտոյ կուսին

Կիրակի 14 Յուլիսի 2024;
Բ կիր. զկնի Վարդավառի

Երկուշաբթի 15 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն,եւ սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ

Երեքշաբթի 16 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն

Չորեքշաբթի 17 Յուլիսի 2024;
Ա Կորնթ 2։12-3։10, Մտթ․18։15-22

Հինգշաբթի 18 Յուլիսի 2024;
Տօն՝ Սրբոց նախահարցն` Ադամայ, Աբէլի, Սեթայ, Ենովսայ, Ենովքայ, Նոյի, Մելքիսեդեկի, Աբրահամու, Իսահակայ, Յակովբայ, Յովսեփայ, Մովսիսի, Ահարօնի, Եղիազարու, Յեսուայ, Սամուէլի, Սամփսոնի, Յեփթայեայ, Բարակայ, Գեդէօնի եւ այլոց սրբոց նախահարցն

Ուրբաթ 19 Յուլիսի 2024;
Ա Կորնթ․5։9-6։10, Մտթ 18։23-35

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ