Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Հ. Հ. Ազգային Ժողովի Փոխ Նախագահի Եւ Ուժանիւթի Փոխ Նախարարի Այցը Ազգային Առաջնորդարան

Թւականիս, երկուշաբթի 10 յունւարի երեկոյեան ժամը 7:00-ին, Ազգային Առաջնորդարանի իր գրասենեակում Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը  հիւրընկալեց Հ. Հ. Ազգային Ժողովի փոխ նախագահ պրն. Էդվարդ Շարմազանովին, որը պաշտօնական հանգամանքով եկել էր ցաւակցելու այաթ. Հաշեմի Ռաֆսանջանու մահւան տխուր առիթով: 

Այցելութեան ներկայ էին նաեւ Հայաստանի Դեսպան՝ պրն. Արտաշէս Թումանեանը, Դեսպանատան մշակութային կցորդի խորհրդական՝ պրն. Սահակ Եղիազարեանն ու այս օրերին Իրանում գտնւող Հ. Հ. Ուժանիւթի փոխ նախարար պրն. Հայկ Յարութիւնեանն ու նրա գործընկերը: Առաջնորդ Սրբազան Հօրը ընկերակցում էին առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանն ու հիւրաբար Թեհրանում գտնւող Գերշ. Տ. Մեղրիկ Ս. եպս. Բարիքեանը:

Առաջնորդ Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց հիւրերին եւ մտերմիկ ու բազմաբնոյթ նկարագիր ունեցող խօսակցութեանց առընթեր նա նաեւ հարուստ տեղեկութիւններ փոխանցեց ներկաներին, թէ Իրանահայութեան մասին ընդհանրապէս եւ թէ Թեհրանահայ գաղութի մասին ի մասնաւորի: 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 25 Մայիսի 2025;
Զ կիր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ