Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201701/2017011201
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201701/2017011201

Ճրագալոյցի, Ս. Ծննդեան Եւ Աստւածայայտնութեան Տօները Թեհրանում

Յիսուս Քրիստոսի Ս. Ծննդեան ու Աստւածայայտնութեան տօները, իրենց էութեամբ ու խորքով Սքանչելի խորհուրդներ են, որոնց թանձրացեալ մարմնաւորումը ժամանակի շրջագծում ու մարդկային կեանքի ենթահողում դարեր շարունակ կենսաւորում ու կերպարանափոխում է  մարդ արարածի հոգեիմացական ու ֆիզիկական կեանքը դէպի բարին ու  ճշմարիտը, լուսաւորն ու կատարեալը եւ նրա ներքին գոյութեան հպելով եւ մինչեւ ողն ու ծուծը թափանցելով՝ մերկացնում է հնից եւ զգեստաւորում է նորով, այսինքն աստւածայինով, առաքինութեամբ ու սրբութեամբ, արդարութեամբ ու սիրով, ներողամտութեամբ ու զոհողութեան ոգով, խոնարհութեամբ ու Քրիստոսանմանութեամբ Աստծուց հեռացած, Նրա հետ թշնամացած ու Նրա ճանաչողութիւնից պարպւած մարը վերստին Աստծու հետ հաշտեցնելու, դէպի Աստւած դարձնելու եւ Աստծու գրկում հանգչեցնելու:

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Առաքելական Աւանդութեան հաւատարիմ դարեր շարունակ Մարդեղութեան, այսինքն՝ Քրիստոսի Սուրբ ծննդեան եւ Աստւածայայտնութեան, այսինքն՝ Քրիստոսի Յորդանան Գետում մկրտութեան զոյգ տօները փառահեղ կերպով տօնում ու յիշատակում է Յունարի 6-ին, որը մեր եկեղեցական օրացոյցում որպէս անշարժ տօն է նկատւում: Քրիստոսի մկրտութիւնը Ընդհանրական Եկեղեցու Հայրեր Աստւածայայտնութիւն են որակել, որովհետեւ ամբողջ մարդկային պատմութեան ընթացքին առաջին անգամ լինելով, Տիեզերքը ստեղծող Մէկ եւ Միակ Աստւածը յայտնւում էր իր Երրորդութենական վիճակով: Այսինքն, Հայրը իր ձայնով երկնքից որոտում էր՝ վկայելով Իր Միածին Որդու մասին, ասելով «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ բարեհաճութիւնը» (Մտ 3.17). Նախայաւիտեան Աստծու Բանը՝ Խօսքը, Որդին մարդկային բնութեամբ մուտք էր գործում Յորդանան գետ եւ Ս. Հոգին էլ աղաւնակերպ հանգչում էր Քրիստոսի ուսերին: 

Յորդանան գետում Քրիստոսի մկրտւելը խորհրդանշականօրէն պատկերում է աշխարհի նոր ստեղծագործութիւնը, բայց ոչ իբրեւ ոչնչից գոյութեան բերելը, այլեւ արդէն իսկ ստեղծւած բայց մեղքով ապականւած աշխարհի ու մարդկային կեանքի վերստեղծումը, վերանորոգումն ու մաքրումը: Եւ ինչպէս որ առաջին ստեղծագործութեան ժամանակ Ս. Երրորդութիւնը որպէս մէկ Աստւածութիւն ներկայ էր «Ի սկզբանէ Աստւած (այսինքն՝ Հայրն Աստւած) ստեղծեց երկինքն ու երկիրը... Եւ Աստծու Հոգին (այսինքն՝ Ս. Հոգին) շրջում էր ջրերի վրայ... Եւ Աստւած ասաց թող լոյս լինի (Աստւած իր խօսքով, այսինքն Միածին Որդու միջոցով է արարում: Քրիստոս կոչւել է Աստծու Բանը, յունարէնով ԼՈԿՈՍ=Բանական եւ կենդանի Աստծու ստեղծագործ զօրութիւնը, որ ժամանակների լրումին մարդկային բնութեամբ յայտնւեց) (տե՛ս Ծնն 1.1-3 եւ համեմատիր Մտ 3.16-17 եւ Յհ 1.1-3,14)  նոյնպէս էլ վերստաղծման ու վերանորոգման գործընթացում Ս. Երրորդութիւնը յայտնւում է ցոյց տալու համար Աստւածութեան մէկութիւնը եւ ստեղծագործ զօրութիւնը:

Յորդանան Գետն ու ջուրը խորհրդանշում են աշխարհն ու ապականեալ մարդկութիւնը, մեղքն ու ապականութիւնը, եւ տեսնում ենք թէ ինչպէս Որդի Աստւած անձամբ ջրի մէջ մտնելով՝ իրենով սրբում, մաքրում, վերանորոգում ու վերստեղծում է աշխարհն ու մարդկային կեանքը: Յորդանան գետ մտնելն ու մինչեւ գլուխ այնտեղ ընկղմելը խորհրդանշում է նաեւ իր մահը, որը իրականանալու էր խաչափայտի վրայ, որի միջոցով ամբողջ աշխարհի մարդկութիւնը պիտի ազատագրւէր մահւան կապաքնից, ստանար մեղքերի քաւութիւն եւ թողութիւն ու արդարանար:

Թւականիս, հինգշաբթի յունւարի 5-ի երեկոյեան Թեհրանի բոլոր եկեղեցիներում տեղի ունեցաւ Ճրագալոյցի նւիրւած ժամերգութիւնն ու մատուցւեց սուրբ եւ անմահ պատարագը: Այս առիթով Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում պատարագեց ու յաւուր պատշաճի քարոզեց Թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը:

Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում պատարագեց ու քարոզեց Մ.Տ.Կ. Կաթողիկոսութեան միաբան Հայրերից՝ Գերաշնորհ Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանը, որ Առաջնորդ Սրբազանի հրաւէրով Թեհրան էր ժամանել Ճրագալոյցի եւ Ս. Ծննդեան տօնակատարութիւններին իր ներկայութեամբ, պատարագների մատուցմամբ, աղօթասացութեամբ ու ոգեշնչող քարոզներով առաւել լիցքաւորի ու գօտեպնդի հաւատացեալներին: 

Այդ առիթով Սրբոց Վարդանանց եկեղեցում էլ պատարագեց ու քարոզեց առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը:

Յաջորդ առաւօտեան, ուրբաթ յունւարի 6-ին քաղաքիս եկեղեցիներում տեղի ունեցաւ Քրիստոսի Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նւիրւած սուրբ պատարագը: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում պատարագը մատուցեց ու քարոզեց Թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Իսկ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եւ Սրբոց Թարգմանչաց եկեղեցիներում՝ Գերաշնորհ Տ. Մեղրիկ Ս. Եպս. Բարիքեանն ու առաջնորդական փոխանորդ՝ Գերշ. Տ. Մակար Ս. եպս. Աշգարեանը: Պատարագի աւարտին տեղի ունեցաւ Քրիստոսի մկրտութիւնը խորհրդանշող Ջրօրհնէքի հոգեպարար եւ օրհնաբաշխ արարողութիւնը: 

Պատարագից անմիջապէս ետք եւ յեմիջօրէին ժամը 5:00ից- 7:00 Առաջնորդ Սրբազան Հայրը Առաջնորդարանի դահլիճում ընդունեց Թեմում գործող ժողովների, կազմակերպութիւնների, խորհուրդների, միութիւնների, մարմինների, յանձնախմբերի, ազգայինների ու հաւատացեալների զոյգ տօների առիթով շնորհաւորանքները:

{gallery}201701/2017011201{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Երեքշաբթի 04 Յունիսի 2024;
ՍՐԲՈՒՀԻ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՐԲՈՒՀԻ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐԸ

Հինգշաբթի 06 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. ՍԱՀԱԿ ԵՒ Ս. ՅՈՎՍԷՓ ԿԱՐՆԵՑԻՆԵՐԻ

Շաբաթ 08 Յունիսի 2024;
Սուրբ Ներսէս Մեծ Հայրապետի տօնը եւ մեր թեմում Հայրերի օր է։ Շնորհաւոր հայ «Հայրերի օր»-ը

Երեքշաբթի 11 Յունիսի 2024;
Ս․ Կոստանդիանոս կայսերի եւ նրա մօր՝ Հեղինէ թագուհու յիշատակութեան օր

Շաբաթ 15 Յունիսի 2024;
ԱՅՍՕՐ ՏՕՆՆ Է Ս. Գրիգոր Լուսաւորչի ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԻ ՏՕՆ՝ ԳԻԻՏ ՆՇԽԱՐԱՑ Ս․ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐՉԻ

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն Սուրբ թարգմանիչներ՝ Սահակի եւ Մեսրոպի

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատ Թագաւորի ու Աշխէն Թագուհու եւ Խոսրովիդուխտի

Կիրակի 23 Յունիսի 2024;
Սուրբ Աստւածածնի տուփի գիւտի տօնը

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն Սուրբ Զաքարիա մարգարէի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Երկուշաբթի 17 Յունիսի 2024;
Սրբոց վկայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիքտոսի եւ Փոտինոսի

Երեքշաբթի 18 Յունիսի 2024;
Տօնէ Սրբոցն Դանիէլի մարգարէին եւ երից մանկանցն` Սեդրակայ, Միսաքայ եւ Աբեդնագովի

Չորեքշաբթի 19 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.1‐16։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.1‐8։

Հինգշաբթի 20 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոց թարգմանչաց հարցն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ

Ուրբաթ 21 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 9.17‐27։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.16‐23։

Շաբաթ 22 Յունիսի 2024;
Տօն Սրբոցն Տրդատայ թագաւորին մերոյ, Աշխէնի տիկնոջն եւ Խոսրովիդխտոյն

Կիրակի 23 Յունիսի 2024;
Ե կիրակի. զկնի Հոգեգալստեան: Տօն գիւտի տփոյ Սրբուհւոյ Աստուածածնի

Երկուշաբթի 24 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոցն Կալիստրատոսի, քառասուն եւ ինն վկայիցն եւ Ղունկիանոսի քահանային

Երեքշաբթի 25 Յունիսի 2024;
Տօն՝ Սրբոյն Զաքարիայի մարգարէին

Չորեքշաբթի 26 Յունիսի 2024;
ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 10.5‐17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 13.31‐42։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ