Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՄԱԵԽ-Ի ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ ԺՈՂՈՎԻՆ

ԱՆԹԻԼԻԱՍ - 16-17 Յունուար 2017-ին, Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի Գործադիր Վարչութեան ժողովը իր անդրանիկ նիստը գումարեց Լիբանանի Աւետարանական Եկեղեցւոյ դահլիճին մէջ, որուն յանուն Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մասնակցեցան, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեան եւ Դոկտ. Ժան Սալմանեան։

Ժողովականները երկու օրուան վրայ տարուած աշխատանքով քննարկեցին Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդի կառոյցին եւ առաքելութեան հետ կապուած հարցերը, որոնք փոխանցուած էին Սեպտեմբեր 2016-ին Յորդանանի մայրաքաղաք` Ամմանի մէջ կայացած 11-րդ համաժողովին կողմէ։ Ընդհանուր քարտուղար Դոկտ. Հայր Միշէլ Ժալըխը խորհուրդի վերջին չորս ամիսներու գործունէութեան մասին իր տեղեկագիրը ներկայացուց։ Ապա, ժողովականները լայնօրէն քննարկեցին խորհուրդի ծրագրային, վարչական, տնտեսական ու յարաբերական երեսներուն առնչուած շարք մը հարցեր ու որդեգրեցին համապատասխան որոշումներ։

Յայտնենք, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս յաջորդական երկու շրջաններուն՝ «2006-2016» նախագահներէն մէկն էր յիշեալ խորհուրդին։ Ամմանի համաժողովին «Սեպտեմբեր 2016» Վեհափառ Հայրապետը ընտրուեցաւ Պատուոյ Նախագահ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին։ 

 

 

 

 

 

 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 25 Մայիսի 2025;
Զ կիր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ