Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Զեկոյց Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդից

Թեհրանի Հայոց Թեմի Յարաբերական Մարմինը (Հանրային Կապը) ստացել է Ս. Սարգիս Եկեղեցու Եկեղեցական Խորհրդի կատարած անցեալ ամիսների աշխատանքների զեկոյցը, որը ներկայացւում է ստորև՝

Թւականիս Յուլիսի 15-ից, կազմս իր առաջին նիստում ընտրեց իր դիւանը ըստ հետևեալի՝

  • Պրն. Արարատ Քեշիշեան՝ ատենապետ
  • Պրն. Արտաշէս Աւետեան՝ փոխ ատենապետ
  • Երեցկին Թագուհի Խաչատրեան՝ քարտուղար 
  • Պրն. Նորիկ Բէգեան՝ հաշւապահ
  • Պրն. Էդւարդ Գորգինեան՝ գոյքապահ
  • Պրն. Աշոտ Աբրահամեան՝ նորոգումների պատասխանատու
  • Տկն. Արծւիկ Ադամեան՝ գնումների պատասխանատու
  • Տկն. Անահիտ Պօղոսեան՝ դպրաց դասի պատասխանատու
  • Տկն. Արմինէ Աբրահամեան՝ կապ խորհուրդների հետ 
  • Տկն. Սաթենիկ Ծատրեան՝ խորհդատու

Կազմս մինչ այժմ ունեցել է վեց հերթական եւ մէկ արտահերթ նիստ, հերթական նիստերից մէկին ներկայ է եղել նաև թեմիս բարեխնամ առաջնորդ Գերշ. Տէր Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը: 

Այս ընթացքին մեր կատարած աշխատանքներից են եղել՝

  • Պահակատան կից պահեստի յատակը սալապատւել եւ կարգաւորւել է պահեստը
  • Ուսումնասիրւել են եկեղեցում առկայ տեխնիկ սարքաւորումների թերութիւնները, որոնց վերացման ու կարգաւորման համար որոշում է կայացւել և շուտով կիրականացւեն:
  • Եկեղեցու ներսի հատւածի անվտանգութիւնը ապահովելու նպատակով որոշւել է տեսախցիկներ տեղադրել եկեղեցում:
  • Սայլակով տեղաշարժւող անձանց եկեղեցի մուտք գործելու համար, որոշւել է կառուցել յարմար յարթակ:
  • Տւեալ ժամանակահատւածում մասնակցել ենք ուրբաթօրեայ եւ կիրակնօրեայ Ս. Պատարագի արարողութիւններին, Թ.Հ.Թ.ի Կրօնական Խորհրդի կողմից կազմակերպւած եկեղեցական խորհուրդների համագումարին: Համագործակցել ենք Թարգմանչաց տօնի առիթով, Հայ Գրքի ցուցահանդէսի կայացման աշխատանքների յանձնախմբի հետ, կազմակերպել եւ գործադրել ենք Ս. Աստւածածնի Վերափոխման Տօնի (Խաղողօրհնէք)ի, Հ.Հ. 24-րդ տարեդարձի, Հայ նահատակների հոգեհանգստեան արարողութեան, Տէր Մակար Ս. Եպիս. Աշգարեանի հանգուցեալ հօր՝ Հայկազուն Աշգարեանի քառասունօրեակի, Յովիկ Խոսրովեանի Սարկաւագ ձեռնադրւելու արարողութիւններին և կազմակերպել համապատասխան ընդունելութիւններ:

Նկատի ունենալով, որ եկեղեցական արարողութիւնների կարևոր բաղադրիչներից են երգեցիկ խմբերը եւ խորհրդակցութիւններ են կատարւել Սրբազան Առաջնորդի հետ, որպէսզի հնարաւորին չափով վերացնել առկայ թերութիւնները եւ իր ճիշտ հունի մէջ դնել դպրաց դասի (երգչախմբի) առկայութիւնը:

Աշխատանք է տարւում սարկաւագներ պատրաստելու և եկեղեցում լուսարար ներգրաւելու առնչութեամբ:

Ծրագրեր ենք մշակել եկեղեցու վերնատան (երգչախմբի օթեակի) օդափոխութեան, ջեռուցման, զովացման համակարգերը կարգաւորելու և տարածքում համապատասխան պահարաններ տեղադրելու, եկեղեցու բարձրախօսների բարեկարգման կապակցութեամբ:

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 14 Փետրւարի 2024;
Տօն Տեառնընդառաջի

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Արտաքսման կիրակի

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի (Մեծ պահքի երրորդ կիրակի)

Կիրակի 03 Մարտի 2024;
Տնտեսի կիրակի (Մեծ պահքի չորրորդ կիրակի)

Կիրակի 10 Մարտի 2024;
Դատաւորի կիրակի (Մեծ պահքի հինգերորդ կիրակի)

Շաբաթ 16 Մարտի 2024;
Տօն Սրբոյն Գրիգոր Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտանելոյն ի վիրապն

Կիրակի 17 Մարտի 2024;
Գալստեան կիրակի

Շաբաթ 23 Մարտի 2024;
Ղազարոսի յարութիւն

Կիրակի 24 Մարտի 2024;
Ծաղկազարդ

Երկուշաբթի 25 Մարտի 2024;
Աւագ երկուշաբթի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Փետրւարի 2024;
Ե օր Մեծի Պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 6.4‐7.10։ Յոբ 6.2‐7.13։ Եսայի 40.1‐8։

Շաբաթ 17 Փետրւարի 2024;
Զ օր Մեծի Պահոց։ Սրբոյն Թէոդորոսի զօրավարին Իմաստութիւն Սողոմոնի 8.19-9.5։ Եսայի 62.6-9։ Հռոմէացիներ 8.28-39։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 10.16-22։

Կիրակի 18 Փետրւարի 2024;
Բ կիր. Քառասնորդական Պահոց (Արտաքսման) ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 4.43-5.11 ԵՍԱՅԻ 33.2-22 ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐ 12.1-13.10 ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 5.17-48

Երկուշաբթի 19 Փետրւարի 2024;
Ը օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.1‐23։ Առակներ 1.1‐33։ Երեմիա 1.1‐10։

Երեքշաբթի 20 Փետրւարի 2024;
Թ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 1.23‐2.26։ Առակներ 2.1‐3.10։ Երեմիա 1.11‐2.3։

Չորեքշաբթի 21 Փետրւարի 2024;
Ժ օր Մեծի Պահոց Ելք 2.11‐22։ Յովել 2.1‐11։ Միքիա 4.1‐7։

Հինգշաբթի 22 Փետրւարի 2024;
ԺԱ օր Մեծի Պահոց Ա Թագաւորաց 3.21‐4.18։ Առակներ 3.11‐4.14։ Երեմիա 2.31‐3.16։

Ուրբաթ 23 Փետրւարի 2024;
ժԲ օր մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Շաբաթ 24 Փետրւարի 2024;
ԺԳ մեծի պահոց ԵՐԿՐՈՐԴ ՕՐԷՆՔ 7.11‐8.1։ Յոբ 9.1‐10.2։ Եսայի 40.9‐17։

Կիրակի 25 Փետրւարի 2024;
Անառակի կիրակի,ժդ օր մեծի պահոց Եսայի 54.11-55.13։ Բ Կորնթացիներ 6.1-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 15.1-32։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ