Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Մասնակցութիւն Արեւելքի Աշուրի - Աշուրիէ Շարղ - համայնքի ընդունելութեան

Չորեքշաբթի 15 փետրւար 2017-ին թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեան ընկերակցութեամբ Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանի եւ Թեմական Խորհրդի փոխ անետապետ պրն. Վարուժան Յովհաննիսեանի եւ Բուժարանի մի խումբ բժիշկներ՝ Տէր եւ Տիկին Դոկտ. Արմէն Մելիքեան եւ Տէր եւ Տիկին Դոկտ. Եւա Մելիքեան մասնակցեց Արեւելքի Աշուրի - Աշուրիէ Շարղ - համայնքի ընդունելութեան սրահում տեղի ունեցած հիւրասիրութեան կազմակերպւած նոյն համայնքի խորհրդարանի պատգամաւոր պրն. Բէթ Քոլեայի ի պատիւ Լիբանանից Իրան գտնւող քրիստոնեայ բժիշկների։

Ընդունելութեան ներկայ էին նաեւ խորհրդարանի հայ պատգամաւոր Դոկտ. Կարէն Խանլարեանն ու հրեայ համայնքի պատգամաւոր ինչպէս նաեւ քաղդէացի եւ Արեւելքի Աշուրի եպիսկոպոսներն ու քահանայ հայրերը։

Ընդունելութեան ընթացքին առաջնորդ Սրբազան հայրը խօսեց Իրանում քրիստոնեայ-իսլամ համակեցութեան մասին շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը բացառիկ այն երկրներից է, որտեղ փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտօնապէս պաշտպանւած են օրէնքով։

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 16 Ապրիլի 2025;
16 ապրիլ, Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 17 Ապրիլի 2025;
17 ապրիլ, Աւագ Հինգշաբթի

Ուրբաթ 18 Ապրիլի 2025;
18 ապրիլ, Աւագ ուրբաթ

Շաբաթ 19 Ապրիլի 2025;
19 ապրիլ, Ճրագալոյց

Կիրակի 20 Ապրիլի 2025;
20 ապրիլ, Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 04 Մայիսի 2025;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 18 Մայիսի 2025;
Սուրբ խաչի երեւման տօն

Հինգշաբթի 29 Մայիսի 2025;
Տօն համբարձման

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Ուրբաթ 16 Մայիսի 2025;
ԻԷ օր Յինանց

Շաբաթ 17 Մայիսի 2025;
ԻԸ օր Յինանց

Կիրակի 18 Մայիսի 2025;
Տօն Երեւման Ս. Խաչի

Երկուշաբթի 19 Մայիսի 2025;
Լ օր Յինանց

Երեքշաբթի 20 Մայիսի 2025;
ԼԱ օր Յինանց

Չորեքշաբթի 21 Մայիսի 2025;
ԼԲ օր Յինանց

Հինգշաբթի 22 Մայիսի 2025;
ԼԳ օր Յինանց

Ուրբաթ 23 Մայիսի 2025;
ԼԴ օր Յինանց

Շաբաթ 24 Մայիսի 2025;
ԼԵ օր Յինանց

Կիրակի 25 Մայիսի 2025;
Զ կիր Յինանց

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ