Թւականիս յունւարի 29–ին Թունեան տարրական դպրոցի աշակերտուհիները դպրոցիս տեսչուհու, փոխտեսչուհու և ծնողական խորհրդի ուղղեկցութեամբ այցելեցին հրշէջ կայարան, որպէսզի յայտնեն իրենց դպրոցի աշակերտուհիների և անձնակազմի ցաւակցութիւնները վերջերս տեղի ունեցած «Փլասկօ»-ի դժբախտ պատահարի կապակցութեամբ:
Աշակերտները տարել էին իրենց պատրաստած նկարչութիւնները և պատի թերթերը, ծաղկեպսակ, գրիչներ, որոնց վրայ տպագրւած էին դպրոցի անունը և «Կեցցէ Հերոս» (پیروز باد قهرمان) լոզունգը և նւիրեցին հրշէջներին: Աշակերտուհիները 1 զոյգ սպիտակ աղաւնի բաց թողնելով, թռցրին երկինք, ի յիշատակ նահատակ հրշէջների հոգիներին:
{gallery}201702/2017022201{/gallery}