Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



×

Զգուշացում

JFolder: :files: Հասցեն չի տանում դեպի պանակ։ Հասցե՝ [ROOT]/images/201702/2017022202
×

Տեղեկացում

There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: images/201702/2017022202

ԹԵՄԻՍ ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՂԵՍՏԻՆԻ ՆՒԻՐՒԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԵՒ ԱՅԴ ԱՌԻԹՈՎ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՅԱԹՈԼԼԱՀ ԱԼԻ ԽԱՄԵՆԷԻՆ

Կազմակերպութեամբ Իրանի Իսլամական Հանրապետութեան Խորհրդարանի եւ հովանաւորութեամբ Իսլամական Յեղափոխութեան հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենէի տեղի ունեցաւ Միջազգային 6-րդ համագումարը ի զօրակցութիւն Պաղեստինեան արդար դատի եւ Պաղեստինցի ազնիւ, մարտնչող ու իրաւազրկւած ժողովրդին, 21-22 փետրւար 2017-ին Թեհրանում։

Սոյն համագումարին հրաւիրւած էին բարեկամ երկրների խորհրդարանի նախագահներ, նախարարներ ու երեսփոխաններ, Պաղեստինեան գլխաւոր կազմակերպութիւնների բարձրաստիճան պատասխանատուները, հոգեւոր առաջնորդներն ու տեղական շրջանային ու միջազգային լրատւամիջոցների ներկայացուցիչները։ Հրաւիրւած էին նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը, թեմիս Առաջնորդ Սրբազան հայրն ու տարբեր կրօնների հոգեւոր առաջնորդները։

Բացման հանդիսութիւնից առաջ հոգեւոր առաջնորդը պատւոյ սրահում իրեն սպասող հիւրերին առանձին-առանձին ողջունեց։ Թեմիս առաջնորդ Սրբազան հայրը, որին ընկերակցում էր Արժ. Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը, հոգեւոր առաջնորդին ջերմօրէն ողջունեց, իրեն փոխանցեց Արամ վեհափառի ջերմ ողջոյններն ու բարեմաղթութիւնները, հոգեւոր առաջնորդը գոհունակութեամբ ընկալեց իրեն ուղղած ողջոյնն ու բարեմաղթութիւնները եւ խնդրեց Սրբազանից, որ իր փոխադարձ ողջոյնները փոխանցէ Արամ վեհափառին եւ մեր ժողովրդին. վերջում Սրբազան հայրը իր եւ ողջ իրանահայութեան յարգալից բարեմաղթութիւնները փոխանցեց հոգեւոր առաջնորդին իրեն ցանկանալով երկար եւ իմաստուն ղեկավարութիւն։

Բացման հանդիսութեան ներկայ էին նաւ Հանրապետութեան նախագահը, Դատական ուժի պետն ու երկրում հաւատարմագրւած դեսպաններն ու միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչները։

Բացման պաշտօնական հանդիսութեան աւարտին Առաջնորդ Սրբազան հայրը հանդիպեց Լիբանանի եւ Սուրիոյ խորհրդարանների նախագահների, հոգեւոր առաջնորդի գրասենեակի ղեկավար Գուլբարկանիի եւ այլ պատասխանատուների եւ արտասահմանից ժամանած պաշտօնական անձանց։

{gallery}201702/2017022202{/gallery}

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Տօն՝ Երեմիա մարգարէի

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Տօն Սրբոց առաքելոցն՝Թովմայի, Յակոբայ, եւ Շմաւոնի

Երկուշաբթի 02 Սեպտեմբերի 2024;
Յիշատակ Ս. Ստեփանոս Ուլնեցու եւ ԳոհարինԷ, Ծամիդես, Տիւքիկոս եւ Ռատիկոս վկաների

Հինգշաբթի 05 Սեպտեմբերի 2024;
Տօն՝ Յովհաննու Կարապետի, եւ Արդար Յոբի

Շաբաթ 07 Սեպտեմբերի 2024;
Նիկիայի 318 Հայրապետներ

Կիրակի 08 Սեպտեմբերի 2024;
Տօն Սրբուհւոյ Աստւածածնի ծննդեան Աննայէ

Կիրակի 15 Սեպտեմբերի 2024;
Վերացման Սուրբ Խաչի

Երեքշաբթի 24 Սեպտեմբերի 2024;
Սուրբ կոյսեր Փեփրոնայի,Մարիանայի եւ Շուշանի՝ Մեծն Վարդանի դստեր յիշատակի օր

Շաբաթ 28 Սեպտեմբերի 2024;
Տօն Գէորգ զօրավարի

Կիրակի 29 Սեպտեմբերի 2024;
Տօն Վարագայ Սրբոյ Խաչի

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Հինգշաբթի 22 Օգոստոսի 2024;
Ե օր Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Ուրբաթ 23 Օգոստոսի 2024;
Զ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Շաբաթ 24 Օգոստոսի 2024;
Է օր Վերափոխման Երգ Երգոց 4.9‐15, 8.14։ Եսայի 7.10‐16։ Գաղատացիներ 3.29‐4.7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Կիրակի 25 Օգոստոսի 2024;
Բ կիր. զկնի Վերափոխման ԱՌԱԿՆԵՐ 11.30‐12.4։ ԶԱՔԱՐԻԱ 2.10‐13։ Բ Կորնթացիներ 6.16‐7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 1.39‐56։

Երկուշաբթի 26 Օգոստոսի 2024;
Թ օր Վերափոխման Երգ Երգոց 6.3‐8։ ՍԱՂՄՈՍ 3.1‐2։ Գաղատացիներ 3.24‐29։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 2.1‐7։

Երեքշաբթի 27 Օգոստոսի 2024;
Սրբոցն Յովակիմայ եւ Աննայի` ծնողաց Ս. Աստուածածնի եւ Կանանցն Իւղաբերից Իմաստութիւն Սողոմոնի 9.9‐10.2։ ԵՍԹԵՐ 10.4‐9։ ՅՈՒԴԻԹ 15.8‐16.4։ Եփեսացիներ 1.3‐12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 1.17‐21։

Չորեքշաբթի 28 Օգոստոսի 2024;
Պահք Ա ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 15:58-16-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.10‐20։

Հինգշաբթի 29 Օգոստոսի 2024;
Սրբոյն Երեմիայի մարգարէին Երեմիա 1.1‐10, 38.1‐13։ Բ ՊԵՏՐՈՍ 2.9‐22։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 2.16‐18։

Ուրբաթ 30 Օգոստոսի 2024;
Պահք Ա Կորնթացիներ 16.12‐24։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՐԿՈՍՒ 4.26‐34։

Շաբաթ 31 Օգոստոսի 2024;
Սրբոց առաքելոցն Թովմայի, Յակովբայ եւ Շմաւոնի Իմաստութիւն Սողոմոնի 9.13-10.3։ Միքիա 7.18-20։ Ա Կորնթացիներ 12.28-13.3։ Յհ. 20.24-31։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ