Saturday, 14 January 2023
Տօն Սբ. Յովհաննէս Մկրտչի Ծննդեան
Յունւարի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս․Յովհաննէս Մկրտչի`ծնունդը։ Ս․Յովհաննէս Մկրտչի ծնունդը նկարագրել է Ղուկասի Աւետարանում (Ղուկ. 1:5-25): Նրա ծնողները Զաքարիա քահանան եւ Եղիսաբէթը սերում էին Ահարոնեան քահահանական տոհմից․ նրան ք արդար եւ օրինապահ էին ու երկար ժամանակ որդի չէին ունենում։ Մի օր երբ Զաքարիա քահանան Տիրոջ տաճարում խնկարկութիւն էր անում տեսնում է Տիրոջ հրեշտակին, որը նրան աւետում է որդու ծննդեան մասին: Բայց ծեր Զաքարիան թերահաւատութեամբ է ընդունում բարի լուրը ոչի համար, մինչեւ իր որդու ծնունդը համրանում է:
Յովհաննէս Մկրտիչը, որի անունը ի սկզբանէ հրեշտակի կողմից տրւել էր, պիտի պատրաստէր Քրիստոսի ճանապարհը եւ պիտի մկրտէր նրան, այս իսկ պատճառով նա աւելի վաղ ծնւեց եւ սկսւեց իր գործունէութիւնը։ Աւետարանիչը վկայում է, որ երբ Աստւածամայր Մարիամն այցելում է Եղիսաբեթին` երջինս, լցւելով Սուրբ Հոգով, բացականչում է. «Որտեղի՞ց ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ, որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում» (Ղուկ. 1:43-44): Եղիսաբէթի խօսքի շարունակութիւնն այս տօնի պատգամն է համայն քրիստոնեաներին. «Եւ երանի~ նրան, որ կհաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասւածները կկատարւեն»:
Երբ նա ծնւեց՝ նրա Հայր հայրը Զաքարիան մի տախտակի վրայ գրելով իր որդու անունը վերագտաւ իր խօսելու ունակութիւնը։
Նա իր որդուն Հերովդէսի զինւորներից փրկելու համար անապատ ուղարկեց։