Saturday, 01 April 2023
Ղազարոսի Յարութեան Յիշատակը
Այսօր յիշատակում ենք Մարիամի ու Մարթայի եղբօր Ղազարոսի՝ Քրիստոսի սիրելի բարեկամի, յարութիւնը։ Տէրը նրա հիւանդութեան լուրը ստանալով,որպէսզի յայտնւի Աստւածային փառքը, նրա մահւանից չորս օր յետոյ գերեզմանից յարութիւն է տալիս նրան։
Ղազարոսի յարութիւնը տօնում ենք պահքի առաջին քառասունքի աւարտին։
Յատկանշանական է Քրիստոսի լացը մեռեալ Ղազարոսի գերեզմանի վրայ։ Եկեղեցու հայրերը ասում են,Քրիստոսը այս արարաքով լաց էր լինում Ադամի անկեալ վիճակի վրայ,որի համար եկաւ, նրան մեղքերի մահւանից յարութիւն տալու համար։ Յիսուսը Բեթանեայ՝ այսինքն լացի քաղաք եկաւ, որպէսզի մարդուն այդ իր վիճակից հանելով առաջնորդի յարութեան եւ համբարձման ելակէտը եւ նրան պարգեւի երկնային խնդութիւնը։