Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Sunday, 31 March 2024

Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Սուրբ Յարութիւն կամ Զատիկ
Զատիկ
Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Յարութեան տօնը կոչւում է Զատիկ: Զատկին յունարէն «Պասկա» են ասում, որը նշանակում է գաղթ:

Զատիկ նաև անցարան է նշանակում, որպէս յիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից դէպի բարին։«Զատիկ» նշանակում է անցում չարչարանքներից: Նաեւ խորհրդանշում է մեր մեղքից թողութիւն եւ արդարութիւն փոխւելը։
Զատիկ նշանակում է նաև զատւել, հեռանալ մեղքից։
Ս․Յարութիւն
Քրիստոս մեր մեղքերի քաւութեան համար իր կեանքը պարգեւելով, յարութիւն առնելով մեռելներից՝ մեզ արդարացրեց եւ Իր հետ յարութիւն տւեց նաև մեր մեղքերից ու մահւանից:
Աշակերտները գնում են Գալիլիա, դէպի այն լեռը, ուր Յիսուս իրենց հետ ժամադրւել էր: Գալիլիա ասելով պէտք է հասկանալ ոչ թէ այն գաւառը, որը հեռու էր Երուսաղէմից երկու-երեք օրւայ ճանապարհով, այլ՝ Ձիթենեաց լեռան վրայ գտնւող այն վայրը, որտեղից Տէրը երկինք համբարձւեց: Յիսուսը հինգշաբթի երեկոյեան աւետել էր աշակերտներին. «Բայց Իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ» (Մարկ. ԺԴ 28): Այդ մասին նաև հրեշտակները իւղաբերների միջոցով յայտնեցին առաքեալներին, որպէսզի այնտեղ գնան և տեսնեն Տիրոջը: Աշակերտների հանդիպումը Տիրոջ հետ եղաւ նոյն կիրակի օրը՝ երեկոյեան, երբ Տէրը յարութիւն առաւ:
Նոյն օրը աշակերտներից երկուսը գնացին մի գիւղ, որի անունն Էմմավուս էր (Ղուկ. 24։ 13), և ճանապարհին նրանց հանդիպեց Յիսուս ու շատ բան պատմեց նրանց Իր չարչարանքների մասին: Եւ երբ սեղան նստեցին, Տէրը վերցրեց հացը, օրհնեց, բեկանեց և տւեց նրանց, և նրանք կարծես քնից արթնանալով՝ ճանաչեցին Նրան, իսկ Նա աներևութացաւ: Եւ նրանք անմիջապէս վերադարձան Երուսաղէմ և տասնմէկ աշակերտներին գտան «Գալիլիայում»: Նրանք եկան պատմելու տասնմէկին, որ Տէրը յարութիւն է առել, և իրենք տեսել են Նրան, և Նա շատ բաներ է խօսել իրենց հետ, և հացը բեկանելու ժամանակ ճանաչել են Տիրոջը: Իսկ աշակերտները հաստատեցին, որ Տէրը ճշմարտապէս յարութիւն է առել և երևացել Պետրոսին:

 
 

ՏՕՆԵՐ

Կրօնական Տօների Օրացոյց


Չորեքշաբթի 27 Մարտի 2024;
Աւագ չորեքշաբթի

Հինգշաբթի 28 Մարտի 2024;
Աւագ հինգշաբթի

Ուրբաթ 29 Մարտի 2024;
Աւագ ուրբաթ

Շաբաթ 30 Մարտի 2024;
Ճրագալոյց

Կիրակի 31 Մարտի 2024;
Սուրբ Յարութիւն կամ Զատիկ

Կիրակի 07 Ապրիլի 2024;
Կրկնազատիկ եւ Աւետումն Սուրբ Կոյս Մարիամ Աստւածածնի

Կիրակի 14 Ապրիլի 2024;
Կանաչ կամ Աշխարհամատրան Կիրակի

Կիրակի 28 Ապրիլի 2024;
Սուրբ Խաչի Երեւման Տօն

Հինգշաբթի 09 Մայիսի 2024;
Համբարձման Տօն

Կիրակի 12 Մայիսի 2024;
Երկրորդ Ծաղկազարդ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ