Sunday, 28 April 2024
Սուրբ Խաչի Երեւման Տօն
Սուրբ խաչի երեւման տօն
Սուրբ Խաչի երեւման տօնը, Սուրրբ խաչին նւիրւած տօներից մէկն է։Դրա հիմքում ընկած է պատմական իրողութիւն։ 351 թւականի մայիսի 7-ին, Երուսաղէմի երկնակամարում յայտնվել է Տիրոջ լուսաւոր Խաչը՝ ձգւելով Գողգոթայից մինչեւ Ձիթենեաց լեռը: Այս հրաշքը հեթանոսներն ու հրեաները տեսնելով, ապաշխարում եւ քահանաներից խնդրում են մկտտել նրանց։ Դրանից մի ժամանակ անց, կրկնւում է հրաշքը, այս անգամ երկնքում յայատնւած խաչից մարդկանց վրայ թափւում են խաչանիշ ցոլքեր։ Ովքեր ընդունում երկնային նշանը, օրհնւում են։Մարդկանցից ոմանք էլ անտեսելով երկնային նշանը, դա թոթափում են իրենց վրայից։ Այս հրաշալի դէպքի մասին, ժամանակի Երուսաղէմի պատրիարքը, Կիւրեղ Երուսաղէմցին նամակ է գրում Կոստանդին կայսերին, եւ նրան պատմում է թէ ինչպես է աստւածային Խաչը երկնքում յայտնւելով հարիւրաւոր մարդկանց դարձի ու փրկութեան առիթ հանդիսացել։