Tuesday, 10 December 2024
Տօն Կորնելիոս հարիւրապետին եւ Շմաւոնին Ազգականին Քրիստոսի, որ խաչեցաւ Երուսաղէմ,Պօղիկարպոսի հայրապետին Զմիւռմնաիոյ եւ սրբոց վկայիցն որք յարեւելս կատարեցան։
Ա) Ս. Կոռնելիոսը ծնuել էր Կեսարիայում: Նա իտալական գնդում հարիւրապէտ էր, որ հաւատացել էր Քրիստոսին եւ դարձել ճշմարիտ քրիստոնեայ: Նրան եւ նրա ընտանիքի անդամներին մկրտել էր Ս. Պետրոս Առաքեալը: Արդար լինելու համար նրան անւանել են «Երկրորդ Աբրահամ»: Երուսաղէմում շատ է քարոզել, հրաշքներ գործել: Զառամեալ տարիքում ենթարկւել է հալածանքների եւ նահատակւել: Սրբի գերեզմանին հիւանդներ են այցելում եւ բժշկւում:
Բ)Ս. Շմաւոնը հայր Յովսէփի եղբօր որդին էր: Յակոբոսի մահից յետոյ 65 թւականին դարձել է Երուսաղէմի պատրիարք: Տրայանոսի կողմից հալածանքների է ենթարկւել եւ 120 տարեկանում խաչւել Երուսաղէմում:
Գ)Պoղիկարպոս նշանակում է բազմապտուղ: Ս. Պoղիկարպոս Հայրապետը ծնւել էր 70 թւականին եւ Յովհաննէս Աւետարանչի աշակերտն էր: Յովհաննէս Աւետարանիչը Պօղիկարպոսին 96 թւականի ձեռնադրել է Զմիւռնիայի եպիսկոպոս: Անզիջում պայքարել է հերետիկոսների դէմ: Բիւզանդիայի կայսրը նրան ձերբակալել է եւ ստիպել ուրանալ Քրիստոսին: Նա պատասխանել է. «80 տարի ծառայել եմ Քրիստոսին եւ շատ բարիքների արժանացել եւ չեմ կարող ուրանալ իր Փրկչին»: 166 թւականին նրա ձեռքերն ու ոտքերը կապել ու այրել են: Պօղիկարպոսից մեզ է հասել փռիւգացիներին գրւած մի թուղթ, որը նահատակւած քրիստոնեաների առաջին վաւերագիրն է:
Նրա կենդանութեան ժամանակ Զմիւռնիա էին եկել 12 փիրատելփացիներ, որոնք կոչւել են Արեւելեան վկաներ: Նրանք նոյն ժամանակահատւածում նահատակւել են: Կայսրը վկաներին գազանների առջեւ է նետել: