Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Thursday, 01 April 2021

Աւագ Հինգշաբթի

Աւագ Հինգշաբթի

Յիշատակ վերջին ընթրեաց Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ Ոտնլւայի

Լոյսի անճառ աղբիւրն Յիսուս Քրիստոսը Աւագ հինգշաբթի օրը մեզ փրկելու համար,վերնատնում խոնարհաբար ծունկի չոքեց,հանեց իր զգեստը եւ իր շուրջ Ղենջակ կողպելով խոնարհաբար լւաց իր աշակերտների ոտքերը։ Յիսուսը իր խոնարհութեամբ եկել էր վերացնելու մեղքերի մայր՝ հպարտութիւնը,որով չարը ախտահարւելով փորձեց Ադամին ու Եւային ու նրանց սերնդին վարակելով հեռացնել փափկութեան դրախտից։ Ուստի Քրիստոսը մարդանալով, երկնքից խոնարհւելով ու ծառայի կերպարանք ընդունելով, վերնատունը եկաւ իր խոնարհութեամբ զինաթափ անելու սատանային ու ոչնչացնելու նրա ներգործութիւնը։
Պետրոս առաքեալը Յիսուսի խոնարհութիւնը տեսնելով հիացաւ եւ չուզեց իր ոտքերը յանձնել Հօր փառքի Լոյս՝ Յիսուսի ձեռքերին, որ ստեղծել էր ամէն բան, թէ երկնքում եւ թէ երկրի վրայ։ Այն ձեռքերին որ բացեցին կոյրերի աչքերն,բերաններն ու ականջները ու լռեցրին ծովի ալիքները։ Բայց իմանալով թէ չհնազանդւելու պարագային պիտի կորցնի յաւիտեանական կեանքի բաժինը, ոչ թէ միայն ցանկացաւ իր ոտքերի լւացումը, առաւել եւս խնդրեց իր գլխի եւ ձեռքերի լւացումը։ Տէրը ի պատասխան նրա խնդրանքի, պատասխանեց որ նրանց գլուխը մաքուր է եւ միայն պիտի ոտքերը լւալ։
Ոտքերի գարշապարը մարմնի ամենանւազ մասն է որ թիրախաւորւում է օձի կողմից։ Ծննդոց գրոքում հանդիպում ենք այս համարին թէ․« Սատանան կնոջ սերունդի գարշապարը կը խայթի»։ Տէրը ոտքերի լւացումով, ախտահանեց այս խայթոցի վայրը,այսինքն չէզոքացրեց սատանայի ներգործութիւնը, մարդու ոտքերը յաւիտենական կեանքի ճանապարհի վրայ դնելով։Այսպիսով Նա խոնարհութեան կենդանի օրինակ հանդիսանալով, սկսեց մարդու վերականգման գործընթացը։
Վերջին Ընթրիքի եւ Սուրբ Հաղորդութեան խորհուրդը։
Մովսիսական օրէնքի համաձայն իր աշակերտների հետ միասին Բաղարջակերաց տօնին սեղան նստեց,ուտելու Իրեն խորհրդնշող զատկական գառն ու բաղարջ հացը։Նա որպէս Աստծու Գառ եւ կենարար Բաղարջ հաց, խաչը պիտի բարձրանար,մարդկութեան մեղքերի քաւութեան համար։Այսպիսով Գառան արեամբ կնքւած Հին Ուխտը փոխարինեց Իր կենարար արեամբ հաստատւած Նոր Ուխտով։
Նա ստւերային Գառի փոխարէն,որպէս կատարեալ զոհ եւ պատարագ մատուցւեց Հայր Աստծուն։
Այդ իսկ պատճառով բարձրացնելով Բաղարջ Հացն ու անապակ գինին Իր մարմին ու արիւնը կոչեց, որոնցով առաքեալները կերակրւելով լուսաւորեցին եւ Նրա կենարար խօսքով կերակրեցին համայն մարդկութեան։
Այսօր եւս ըստ Տէրունի պատւէրի երբ եկեղեցում ի մի ենք գալիս,մատուցւում է Սուրբ եւ Անմահ Պատարագ Ս․Հոգին իջնելով նշխարի եւ գինու վրայ,դրանք վերածում է Տիրոջ մարմնին եւ արեան, եւ մենք հաղորդւելով մաքրւում ենք մեր մեղքերից։
Աւագ հինգշաբթի օրը ապաշխարութան կարգին մասնակցելուց յետոյ,Սուրբ Պատարագով ոգեկոչում ենք Ս․Հաղորդութեան հաստատումը։


Կարգ խաւարման
Աւագ ուրբաթ

Աւագ ուրբաթ օրւայ խորհուրդը կենտրոնացած է Յիսուս Քրիստոսի խաչելութեան իրադարձութեան վրայ։ Աւագ Հինգշաբթի երեկոյեան տեղի է ունենում «Խաւարման» արարողութիւնը:
Այդ գիշեր Աւետարանական հատւածների ընթերցմամաբ եւ շարականներով վերապրում ենք Յիսուս Քրիստոսի ձերբակաութիւնը, Յուդայի կողմից դաւաճանւելը, Պետրոսի ուրացումն ու Քրիստոսի չարչարանքներն ու խաչելութիւնը։ Պատմւում է թէ ինչպէս Խաչելութիւնից առաջ Տիրոջ գլխին փշէ պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարաւը հագեցնելու համար ջրի փոխարէն լեղի տւեցին եւ հոգին աւանդելուց յետոյ գեղարդով կողը խոցեցին: Քրիստոսը այս բոլոր չարչարանքները յանձն առաւ մարդկութեան փրկութեան եւ մեղքերի քաւութեան համար:
Արարողութեան ընթացքին խորանի վրայ 11 մոմեր են դրւում,որոնցից մէկը մատնիչ Յուդան խորհրդանշելով լինում է սեւ։ Դրանց մէջտեղում զետեղւում է մէկ հատ մեծ`մոմ, որը Քրիստոսն է խորհրդանշում: «Խաւարման» ընթացքում Յիսուսի վերջին ընթրիքն ու չարչարանքները պատմող եօթը աւետարանական հատւածներ են կարդացւում։ Ամէն աւետարանական ընթերցումից յետոյ հանգցնում են տասներկու մոմերից երկուսը` իւրաքանչիւր կողմից մէկական, վերջում մնում է միայն մէջտեղի մեծ մոմը: Եւս մի շարականից յետոյ հանգցնում են եկեղեցու բոլոր լոյսերը, եւ երգւում է«Փառք ի բարձունս», որն առաջին անգամ երգել են հրեշտակները հովիւներին Յիսուսի Ս․Ծնունդը աւետելուց յետոյ. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, երկրի վրայ` խաղաղութի՜ւն, եւ հաճութի՜ւն` մարդկանց մէջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խօսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձեալ վառում են լոյսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը եւ փախչելը, իսկ մէջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր միայնակ:

 

 
 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ