Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Events Calendar

Կրօնական Տօն՝

Saturday, 15 January 2022

15 Յունւար, Տօն Ծննդեան Յովհաննու Մկրտչի

15 Յունւար, Տօն ծննդեան Յովհաննու մկրտչի
Ինչպէս որ գիտենք Ս․ Յովհհաննէս Մկրտիչը սերում էր Ահարոնեան քահանայեական սերնդից, նրա հայրն ու մայրն էին Զաքարեայ Քահանան եւ Եղիսաբէթը, որոնք արդար եւ օրինապահ անձնաւորութիւններ էին։ Նրա ծննդից առաջ՝ Գաբրիէլ հրեշատակապետը նրա հօրը ասել էր, որ նա պիտի պատրաստի ճանապարհը Տիրոջ համար։ Նա անապատում մեծանալով, որպէս Քրիստոսի դեսպանը, ապաշխարութիւն եւ Տիրոջ արքայութեան մօտալուտ գալուստը քարոզելով ու մարդկանց մկրտելով, ճանապարհը պատրաստեց Քրիստոսի համար։ Նա, մկրտելով Աստծու Որդուն, վկայեց նրա մասին, ասելով․« «Ահա՛ Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը։ Սա՛ է նա, որի մասին ես ասում էի՝ իմ յետեւից գալիս է մէկը, որ ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար։ Եւ ես չէի ճանաչում նրան, բայց որպէսզի յայտնի լինի Իսրայէլին, դրա համար ես եկայ ջրով մկրտելու»։
Յովհաննէսը վկայեց եւ ասաց. «Տեսայ Հոգին, որ իջնում էր երկնքից որպէս աղաւնի եւ հանգչում նրա վրայ։ Եւ ես չէի ճանաչում նրան. սակայն նա, ով ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ինձ ասաց. «Ում վրայ տեսնես, որ Հոգին իջնում եւ մնում է, նա՛ է, որ մկրտում է Սուրբ Հոգով»։ Եւ ես տեսայ ու վկայեցի, թէ սա՛ է Աստծու Որդին»։ Նա վերջապէս իր պարտականութիւնն իր լրումին հասցնելով, իր կեանքը կնքեց նահատակութեամբ, Հերովդէս թագաւորի հրամանաով գլխատւելով, քանի որ քննադատել էր նրան, իր կենդանի եզբօր կնոջ հետ անօրինաբար ամուսնանալու պատճառով ։ Յովհաննէս Մկրտիչը մեծ սուրբ է եղեկ մեր երկրում եւ իր անւամբ գոյութիւն ունեն բազմաթիւ վանքեր եւ եկեղեցիներ։
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

57 Եղիսաբեթի ծննդաբերելու ժամանակը լրացաւ, եւ նա մի որդի ծնեց. 58 եւ նրա շուրջը գտնուողներն ու նրա ազգատոհմը լսեցին, որ Տէրն իր մեծ ողորմութիւնը ցոյց տուեց նրա հանդէպ, եւ ուրախանում էին նրա հետ:
59 Եւ ութերորդ օրը եկան մանկանը թլփատելու. եւ նրան իր հօր անունով Զաքարիա էին կոչում: 60 Բայց նրա մայրը պատասխանեց եւ ասաց.Ո՛չ, այլ Յովհաննէս պէտք է կոչուի: 61 Նրան ասացին.Սակայն քո ազգատոհմի մէջ չկայ մէկը, որի անունը Յովհաննէս լինի: 62 Նշանացի ակնարկեցին նրա հօրը, թէ ի՛նչ կը կամենայ նրան կոչել: 63 Իսկ նա մի տախտակ ուզեց եւ վրան գրեց.Դրա անունը Յովհաննէս է:Եւ բոլորը զարմացան: 64 Եւ իսկոյն նրա բերանը բացուեց ու նրա լեզուն՝ նոյնպէս. եւ խօսում էր ու օրհնում Աստծուն: 65 Եւ ահ ընկաւ բոլորի մէջ, որ լսեցին այս, եւ նրանց մէջ, որ բնակւում էին նրանց շուրջը: Եւ Հրէաստանի ամբողջ լեռնակողմում այս բոլոր բաները պատմւում էին: 66 Եւ բոլոր լսողները պահում էին իրենց սրտում այս ամէնը եւ ասում էին.Արդեօք ի՞նչ կը լինի այս մանուկըե: Եւ Տիրոջ ձեռքը նրա հետ էր:

67 Զաքարիան՝ նրա հայրը, Սուրբ Հոգով լցուեց, մարգարէացաւ եւ ասաց.
68 ,Օրհնեալ է Իսրայէլի Տէր Աստուածը
որ այցի եկաւ մեզ եւ փրկութիւն բերեց իր ժողովրդին:
69 Եւ իր ծառայ Դաւթի տնից մեզ համար մի հզօր փրկիչ հանեց, 70 ինչպէս որ խօսել էր սրբերի բերանով,
որոնք հին դարերում նրա մարգարէներն էին.
71 փրկութիւն՝ մեր թշնամիներից եւ բոլոր մեզ ատողների ձեռքից՝
72 ողորմութիւն անելու համար մեր հայրերին եւ յիշելու իր սուրբ ուխտը.
73 այն երդումը, որ արել էր մեր հօրը՝ Աբրահամին,
74 որպէսզի թշնամիների ձեռքից փրկուած՝
կարողանանք առանց երկիւղի ծառայել նրա առաջ,
75 սրբութեամբ եւ արդարութեամբ, մեր կեանքի բոլոր օրերում:
76 Եւ դո՛ւ, ո՛վ մանուկ, Բարձրեալի մարգարէն պիտի կոչուես,
որովհետեւ պիտի գնաս Տիրոջ առաջից՝ պատրաստելու նրա ճանապարհները,
77 տալու նրա ժողովրդին փրկութեան գիտութիւնը՝
նրանց մեղքերի թողութեան համար,
78 մեր Աստծու գթառատ ողորմութեան շնորհիւ,
որով բարձունքից արեգակը մեզ կ՚այցելի ծագելու նրանց վրայ,
79 որոնք նստած են խաւարի եւ մահուան ստուերների մէջ,
ուղղելու մեր ոտքերը դէպի խաղաղութեան ճանապարհներըե:
80 Եւ մանուկը աճում ու զօրանում էր հոգով եւ մնում էր ամայի տեղերում՝ մինչեւ Իսրայէլում նրա երեւալու օրը:

 
 

ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ

Առօրեայ Աստւածաշնչեան ընթերցումներ




Կիրակի 27 Նոյեմբերի 2022;
Ա կիր. Յիսնակի Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Երկուշաբթի 28 Նոյեմբերի 2022;
Սրբոց կուսանացն՝ Յուլիանեայ եւ Վասիլուհւոյ, Աբրահամու եւԽորենայ եւ անարծաթ բժշկացն՝ Կոզմայի եւ Դամիանոսի, եւ Աստուածատրոյ վկային ԵՐԳ ԵՐԳՈՑ 8.14։ Օսէէ 14.6-8։ Բ Կորնթացիներ 6.16-7.1։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.1-3։

Երեքշաբթի 29 Նոյեմբերի 2022;
Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագրոսի, Պրօպոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմեայ եւ այլոց աշակերտացն սրբոյն Պօղոսի Իմաստութիւն Սողոմոնի 9.9-12։ Եսայի 41.15-19։ Բ Կորնթացիներ 2.14-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 6.13-20։

Չորեքշաբթի 30 Նոյեմբերի 2022;
Պահք Ա Թեսաղոնիկեցիներ 2.1-12։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.41-48։

Հինգշաբթի 01 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Կղեմայ հայրապետին եւ Բագարատայ Տոռոմենոյ եպիսկոպոսին Առակներ 8.33-36։ Եսայի 66.18-21։ Փիլիպեցիներ 4.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.1-6։

Ուրբաթ 02 Դեկտեմբերի 2022;
Ա Թս 2.17-19։ Ղկ 12.49-59։

Շաբաթ 03 Դեկտեմբերի 2022;
Տօն սրբոց առաքելոցն եւ առաջին լուսաւորչացն մերոց Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Իմս 9.13-10.2։ Եր 16.16-19։ Ա Կր 12.26-13.10։ Մտ 9.35-10.7։

Կիրակի 04 Դեկտեմբերի 2022;
Բ. կիր. Յիսնակի Եսայի 36.22-37.11։ Ա Թեսաղոնիկեցիներ 4.1-11։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 13.1-9։

Երկուշաբթի 05 Դեկտեմբերի 2022;
Սրբոցն Գենարիոսի եպիսկոպոսին եւ Մերկերիոսի զինաւորին, Յակովկայ եւ Իրաւափառայ Կարդալու տևողութիւն՝ 3 րոպէ: Եսայի 35.4-8։ Բ Կորնթացիներ 3.18-4.6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 21.12:19

Երեքշաբթի 06 Դեկտեմբերի 2022;
Սրբոյն Աբգարու նախավկայ եւ ի Քրիստոս անդրանիկ հաւատացեալ թագաւորին մերոյ Կարդալու տևողութիւն՝ 4 րոպէ: Իմաստութիւն Սողոմոնի 6.2-10։ Եսայի 45.1-3։ Ա Տիմոթէոս 2.1-7։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 7.1-10։

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ