Բերկրանքով և խոր գոհունակութեամբ ուրախ ենք յայտարարելու, որ թեմիս անզնիւ հայ համայնքի բարեսէր և բարեպատրաստ մի քանի անձնաւորութիւններ անձնական նախաձեռնութեամբ, տօնական այս բարեբաստիկ օրերին, Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանին տրամադրեցին տասնհինգ ընտանիքի կարիքների չափով իւրաքանչիւրին մէկ սնտուկ տօնական սեղանի համար անհրաժեշտ պարէն, համայնքիս կարիքաւոր ընտանիքներին տրամադրելու խնդրանօք։
Շնորհակալութեամբ և երախտիքով ընդունեցինք մարդասիրական սրտաբուխ այդ նւէրը, որը փոխանցւեց թեմիս Կարիքաւորներին Օժանդակող Մարմնին յատկացնելու ուր որ հարկն է։
Չենք կասկածում այս և նման մարդասիրական վերաբերմունքները ինչպէս միշտ անպակաս են մեր համայնքում, այն վստահ համոզումով, որ ինքնակամ և ազնիւ նման բարեսիրութիւնները փոխարինւում են բազմապատիկ։
Աստւածային օրհնութիւն նւիրատու հայորդիներին: