Երեքշաբթի, դեկտեմբերի 15-ին, առաւօտեան, թեմիս առաջնորդ՝ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր առաջնորդանիստ գրասենեակում ընդունեց Ս. Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»-ը գրքի արեւելահայերէնի վերածած, Հայաստանից հրաւիրւած՝ պրոֆ. Աշոտ Պետրոսեանին, նաև նոյն արժէքաւոր գրքի մեկենասներ՝ Խաչիկ եւ Ռոզիկ Աբրահամեաններին:
Սրբազան Հայրը ողջունելով ներկաներին, կրկին շնորհակալութիւն յայտնեց իրենց կատարած արժէքաւոր աշխատանքի համար: