Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՄԵՌԵԼՈՑԻ ՊԱՏԱՐԱԳ ՆՈՐ ԲՈՒՐԱՍՏԱՆԻ Ս. ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱՏՈՒՌՈՒՄ

Հինգշաբթի առաւօտեան յունւարի 7-ին, ըստ եկեղեցու աւանդութեան Թեհրանի Նոր Բուրաստանի գերեզմանատան Ս. Ստեփանոս մատուռում մատուցւեց մեռելոցի Սուրբ եւ Անմահ Պատարագ ձեռամբ Արժ. Տ. Սարգիս Քհնյ. Խոսրովեանի։ Արարողութեանը ներկայ էին կրօնական խորհրդի եւ քահանայից դասի ներկայացուցիչներ եւ քիչ թւով հաւատացեալներ։ Յաւարտ Սուրբ եւ Անմահ Պատարագի Թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանի նախագահութեամբ տեղի ունեցաւ հոգեհանգստեան պաշտօն համօրէն հաւատքով ի Քրիստոս ննջեցեալների, յատկապէս Արցախեան գոյամարտում վասն հայրենեաց եւ վասն հաւատքի զոհւած քաջարի մարտիկների հոգիների հանգստեան համար։

Արարողութեան աւարտին Սրբազան Հայրը օրւայ խորհրդին անդրադառնալով մատնանշեց մեռելոցը այն օրն է, որ զինւորեալ եկեղեցին (մենք) աղօթում ենք յաղթական Անդրանկաց եկեղեցու այսինքն այն հաւատացեալների համար, որոնք իրենց բարի պատերազմը պատերազմել, հաւատքի ընթացքը աւարտել եւ երկնային արքայութեան բնակիչեն դարձել։ Նաեւ յաւելեց մեռելոցի Սուրբ եւ Անմահ Պատարագի մատուցումով եկեղեցին կարծէք ամբողջանում է եւ մի պահ միասին է լինում եւ վկայում է իր առաքելութեան եւ կոչումին։

Ապա Սրբազան Հայրը յիշատակելով Արցախեան պատերազմի աւելի քան 3500 նահատակներին անդրադարձաւ այն իրողութեան, որ այսօր Եռաբլուրից սկսեալ մինչեւ սփիւռս հայոց Ս. Էջմիածնում եւ Անթիլիասում գլխաւորութեամբ մեծի Տանն Կիլիկիոյ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ հայրապետների ազգը միաւորւած նրանց հոգիների հանգստեան համար խունկ ու աղօթք բարձրացնելով, մեծարում է նրանց յիշատակը։ Ապա մեռելոցը հաւատացեալների համար տօնելի եւ զօրութեան օր հաստատելով ասաց, «այդ օրը այն օրն է, որ մենք հոգեպէս հաղորդակցութեան մէջ ենք մտնում մեր հանգուցեալների եւ նահատակների հետ եւ նրանցից ոգի եւ շունչ առնելով զօրանում եւ մեր ուխտը նորոգելով ի զօրու ենք դառնում շարունակել իրենց կիսատ թողած պարտականութիւնը»։

Սրբազան Հայրը խօսքի վերջում Բարձրեալ եւ ողորմած Աստծուց նրանց համար հայցեց երկնային լոյսերի մէջ հանգչումը եւ նրանց ընտանեկան պարագաների համար Սուրբ Հոգու մխիթարութիւնը։

Յաւարտ հոգեհանգստեան պաշտօնի Առաջնորդ Սրբազան Հայրը ընկերակցութեամբ քահանայ հայրերի այցելեց Իրան_Իրաք պարտադրեալ պատերազմի հայ նահատակների, Թեհրան_Երեւան աւիավթարի զոհ գնացած յաւերժի ճամբորդների, հանգուցեալ գործարար_բարերարների եւ նրանց ընտանիքների, յատկապէս այս վերջին տարւայ ընթացքին վաղամեռիկ մեր զաւակների ու կորոնաժահռից զոհւած հայորդիների շիրիմներին նրանց հոգւոյ հանգստեան համար աղօթելու նպատակով։

Սրբազան Հայրը նաեւ հանդիպելով հանգուցեալների հարազատներին իր հայրական մխիթարական խօսքը ուղղեց նրանց` նրանց համար հայցելով երկնային համբերութիւն եւ Սուրբ Հոգու զօրակցութիւնը։

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ