Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԴՈՒԼԱԲԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԶԵԿՈՅՑ

Թեհրանի շուրջ 47.000 քառակուսի մետր տարածութիւն ունեցող Բուրաստան (Դուլաբ) անւամբ գերեզմանատունն ունի վաղեմի պատմութիւն։ Այն գտնւում է Թեհրանի քաղաքապետարանի 14-րդ շրջանում, որտեղ ամփոփւած են Հայաստանի Առաջին Հանրապետութեան նախարարների, զինւորականների նաեւ համայնքիս ազգային հասարակական գործիչների եւ նշանաւոր դէմքերի աճիւնները։

Ըստ Դուլաբի գերեզմանատան գրանցամատեանի տւեալների, առաջին թաղումը կատարւել է 1817 թւականին (հանգուցեալ Եղիսաբէթ Առաքելեան), որը հիմք ընդունելով կարելի է համարել, որ Դուլաբի գերեզմանատունն ունի շուրջ 200 տարւայ պատմական անցեալ։ Սակայն այն ինչ ակնյայտ է, գերեզմանատնում առկայ են նաեւ չգրանցւած աւելի հին թւականներ կրող շիրմաքարեր։

Յատկանշական է, որ Դուլաբի գերեզմանատունը 2000 թւականին, 2688 համարի ներքոյ գրանցւել է Իրանի ազգային կոթողների շարքում։ Ուստի, որպէս պատմական կոթող համարւելով, առաւել քան երբեւէ իր վրայ է սեւեռել Թեմիս ազգային իշխանութեան նաեւ պետական շրջանակների ուշադրութիւնը, որի արդիւնքում նախատեսւել, ծրագրւել եւ տարածքում իրականացւել են բարեկարգման աշխատանքներ։

Դուլաբի գերեզմանատանն առնչւող աչքառու պարագան կարելի է համարել նաեւ այն, որ հայկական գերեզմանատանը կից եւ շրջակայ տարածքում են գտնւում պատմական արժէք ունեցող այլ համայնքներին պատկանող գերեզմանատներ, որոնց ամբողջութիւնը, որպէս համալիր քրիստոնեայ եւ իսլամ ժողովուրդների համերաշխ համակեցութեան ապացոյցն է։
Ներկայիս աշխատող Թեմական խորհուրդը, շուրջ մէկ ու կէս տարի ծաւալած գործունէութեան ընթացքում նախորդ խորհուրդների ընթացակարգին համապատասխան, համայնքիս երկու ազգային գերեզմանատների բարելաւման գործընթացին յատուկ ուշադրութիւն դարձնելով, իրականացրել է մի շարք աշխատանքներ, որոնք մասնաւորապէս կենտրոնացած են եղել Դուլաբի գերեզմանատնում։

Թեմական խորհրդի տնօրինումով եւ բիւջէի յատկացումով, ամբողջովին վերանորոգւել է Դուլաբի գերեզմանատան Ս. Յովհաննէս մատուռի վնասւած տանիքը նաեւ Մատուռի ներքին խոնաւազերծւած եւ փլւած պատը։

Յատկանշական է, որ գերեզմանատների տարածքը ընդարձակ լինելու բերումով, բարեկարգման լայնածաւալ աշխատանքների իրականացման համար պահանջւում է ծանր բիւջէ, որի գոյացմանը ի զօրու չէ Կառոյցս։ Առ այդ, ի հետեւութիւն նախորդ շրջաններում տրւած պետական շրջանակների խոստումների, այս շրջանում պատկան մարմինների կողմից անմիջական համագործակցութիւն դրսեւորւեց եւ յատուկ ուշադրութիւն դարձւեց մշակութային ժառանգութեան կապւող վայրերի պահպանման եւ բարելաւման աշխատանքներին եւ այդ թւում նաեւ Դուլաբի գերեզմանատանը, որի կապակցութեամբ Բեհեշթ Զահրա կազմակերպութեանը տրամադրած տարեկան բիւջէի մի բաժինը յատկացւեց սոյն նպատակի իրագործմանը։ Ուստի, Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ խորհրդակցական նիստեր գումարելով, ըստ առաջնահերթութեան ձեւաւորւեց նախագիծ, որի արդիւնքում մինչ օրս Խորհրդիս լիակատար վերահսկողութեամբ եւ տարածքի պատմական ոճը պահպանելով, իրագործւել են հետեւեալ աշխատանքները՝

ա.- Գերեզմանատան տարածքը մաքրւել է մոլախոտերից, չորացած ծառերից ու փայտերից, որի արդիւնքում մեծ քանակութեամբ աղբ է դուրս բերւել։
բ.- Տարածքում կառուցւել է վեց կաբինային սանհանգոյց, որը օժտւել է լիովին նոր եւ անհրաժեշտ սարքերով։
գ.- Աւարտւել է ջրի պահեստաւորման աւազանի վերանորոգման աշխատանքը։
դ.- Աւարտւել է Ս. Յովհաննէս մատուռի դիմացի հրապարակի, մուտքի նաեւ գրասենեակ եւ սանհանգոյցներ ուղեկցող ճանապարհների սալապատման աշխատանքը եւ ընթացքի մէջ է տարածքի ներքին ճանապարհների սալապատման եւ ջրատար առւակների աղիւսապատման աշխատանքները։
ե- Շրջակայ տարածքներում մոլիների ներկայութիւնը նկատի ունենալով, անվտանգութեան ապահովման համար լիարժէք նորոգւելու է լուսաւորութեան համակարգը։

Հարկ ենք համարում մեր հայրենակիցների ուշադրութեանը յանձնել, որ Թեմական խորհուրդը Դուլաբի գերեզմանատան բարեկարգման աշխատանքներին ուղղակի առնչւած լինելով, հետեւում եւ ոչ մի պատճառ չի գտնում, արծարծւած կեղծ լուրերով մտահոգւելու կապակցութեամբ։ Առ այդ, յստակօրէն կարելի է յայտնել, որ Գերեզմանատան պատկանելութիւն եւ լիակատար հսկողութիւնը վերապահւած է կառոյցիս եւ ոչ այլոց։


Թ.Հ.Թ. ԹԵՄԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ