Թեհրանի հայոց թեմի Կարիքաւորներին Օժանդակող մարմինը թւականիս ապրիլի 7-ին, «Սահակեան» բարեսիրական կենտրոնում կարիքաւոր ընտանիքներին տրամադրել է պարէնային փաթեթներ Զատկական տօների առիթով։
Մարմնի անդամների անվերապահ ջանքերի շնորհիւ աշխատանքը կատարւեց իր լաւագոյն ձեւով, անդամներին ընկերակցում էր նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդի անդամ պրն. Հայրիկ Աղանեանը։
Նշելի է` քանի որ օրը համընկնում էր Սուրբ Աստւածածնի Աւետման եւ հայ մայրերի տօնին, մասնակից մայրերին նւիրւել է ծաղիկներ։
Մարդասիրական այս աշխատանքում անմասն չի եղել նաեւ Թ.Հ.Թ. Թեմական խորհրդը, որը հնարաւորինս սատարել եւ ֆինանսաւորել է յիշեալ աշխատանքը։
Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ