Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ «ԱԿՈՒՆՔ» ԿԵՆՏՐՈՆ

 

Շաբաթ թւականիս յուլիսի 9-ին, Թեմական խորհրդի ատենապետ ճրտպ. Նորայր Արամեանը ընկերակցութեամբ Խորհրդի ատենադպիր եւ «Ակունք» կենտրոնի կապ՝ Լինդա Ղարախանեանի, այցելեցին Մարմնամտային խանգարումներով երեխաներին օժանդակող «Ակունք» կենտրոն եւ հանդիպում ունեցան Կենտրոնի տեսչուհի Վանուշ Թեւանեանի եւ փոխտեսչուհի Լուսինէ Յովհաննիսեանի հետ:

Հանդիպման ընթացքում զեկոյց ներկայացւեց կենտրոնի ընդհանուր աշխատանքների եւ նախատեսւած ծրագրերի վերաբերեալ եւ նշւեց, որ ներկայ դրութեամբ «Ակունք» կենտրոնն ունի 30 սան եւ աշխատակազմը՝ 13 հոգի: Տկն. Թեւանեանը մատնանշեց կենտրոնի սաների տարիքային բարձրացման բերումով առաջացող մտահոգութիւններին նաեւ մնայուն նիւթական եկամուտի աղբիւր չունենալու պատճառով առկայ ֆինանսական դժւարութիւններին՝ այն բացատրութեամբ, որ կենտրոնը հիմնականում ֆինանսաւորւում է նւիրատւութիւնների եւ բարերարների աջակցութեամբ, որը բացի մի քանի շարունակական պարագաների, մնացեալը պատահական է եւ բնականաբար հնարաւոր չէ յստակ նախատեսում ունենալ:

Տկն. Թեւանեանը յայտնեց, որ կենտրոնում աշխատանք է տարւում սաների խօսելու եւ մտային կարողութիւնները զարգացնելու ուղղութեամբ, կատարւում է ֆիզիոթերափիներ, սովորեցւում է խեցագործութիւն, նկարչութիւն եւ պարապւում է երգ եւ երաժշտութիւն: Տկն Թեւանեանը յաւելեց, որ նաեւ աշխատանք է տարւում սաների կարողականութիւններն յայտնաբերելու եւ զարգացնելու ուղղութեամբ:

Պրն. Արամեանը գոհունակութեամբ անդրադարձաւ «Ակունք» կենտրոնի աշխատակազմի մարդասիրական աշխատանքին եւ յաւելեց, որ Թեմական խորհուրդն իր հնարաւորութեան սահմաններում նեցուկ է հանդիսանալու կենտրոնի աշխատանքներին: Այցելութեան աւարտին կարճ հանդիպում կայացաւ նաեւ կենտրոնի աշխատակազմի հետ, որի ընթացքում պրն. Արամեանը բարձր գնահատելով իւրաքանչիւրի աշխատանքը, յաջողութիւն մաղթեց եւ յուսաց, որ բոլորը նոյն եռանդով ու ոգեւորութեամբ կը շարունակեն իրենց աշխատանքը:

Ազգային Առաջնորդարանի Հանրային Կապ

 

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ