Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ

17 յուլիսի 2023

Ն. Ս. Օծութիւն
Տ. Տ. Արամ Ա. Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիոյ
Անթիլիաս.

Վեհափառ Տէր,
Սրտի դառն կսկիծով լսեցինք մահւան գոյժը Ձեր սիրեցեալ կրտսեր եղբօր Հրաչ Քեշիշեանի համեմատաբար երիտասարդ տարիքի:
Խորապէս ցաւում ենք Վեհափառ տէր, սիրելի Հրաչի վաղահաս մահւան առիթով եւ անձնապէս ու յանուն մեր ազգային իշխանութեան հոգեւորական եւ աշխարհական դասի մեր խորազգաց վշտակցութիւնն ենք յայտնում Ձեզ, հանգուցեալի տիկնոջ, Ձեր եղբայրներին, Քեշիշեան ընտանիքին եւ բոլոր հարազատներին:
Աղօթում ենք իր հոգւոյն խաղաղութեան համար, հայցելով միաժամանակ Ս. Հոգւոյ մխիթարութիւնը՝ Ձեզ, հանգուցեալի տիկնոջ, ընտանեկան բոլոր պարագաներին:
Աղօթում ենք նաեւ Ձերդ սրբութեան արեւշատութեան, առողջութեան եւ բարւօք գործերի յաջողութեան համար:
Մնամք մատչելով ի համբոյր Ձերդ սրբութեան Օծեալ Ս. Աջոյն:

ԽՈՆԱՐՀԱԲԱՐ`
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ