Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԹԵՄԻՍ ՇՐՋԱՆԱՒԱՐՏ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ ԴԻՒԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐ ՀԵՏ

Չորեքշաբթի, 19 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց՝ շրջանաւարտ Պատգամաւորական Ժողովի Դիւանի գործօն ներկայացուցիչներ՝ պրն. Վահիկ Աղաքեանին եւ պրն. Յարութիւն Եղնազարեանին, ովքեր քաղաքավարական ացելութեամբ Սրբազան Հօրը հանդիպեցին եւ իրենց երախտագիտութիւնն ու շնորհակալութիւնը յայտնեցին վեց տարիների գործունէութեան ընթացքում Սրբազան Հօր հայրական հոգածութեան եւ խորհուրդների համար, որոնք օգտակար հանդիսացան աշխատանքների սահուն ընթացքին:

Սրբազան Հայրը ջերմօրէն ողջունեց եւ իր գոհունակութիւնը յայտնեց քաղաքավարական այցելութեան առիթով եւ յաջողութիւն մաղթեց նրանց ապագայ աշխատանքներին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ