Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՍՐԲԱԶԱՆ ՀՕՐԸ

Չորեքշաբթի, 19 յուլիս 2023 թւականին, Թեմիս Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. Արք. Սարգսեանը, իր գրասենեակում ընդունեց համայնքիս մի խումբ հայրենասէր կանանց ներկայացուցիչներին, ովքեր Արցախում տիրող իրավիճակից եւ ժողովրդի հանդէպ կիրառւող Ադրբէյջանի անմարդկային վերաբերմունքից ազդւած ու մտատանջ, դիմել էին Սրբազան Հօրը յանձնել տեսակէտներ պարունակող մի նամակ, Արցախին զօրակցելու եւ Արցախի անպաշտպան ժողովրդի ձայնը միջազգային կազմակերպութիւնների առջեւ բարձրացնելու ուղղութեամբ:

Սրբազան Հայրը մեծապէս գնահատեց ազնւափայլ կանանց սրտցաւ մօտեցումը եւ դատապարտելով Ադրբեջանի իշխանութեան ոճրագործ գործողութիւնները շեշտեց, որ մեր ազգային պարտքն է, որ այս ծանրագոյն պայմաններում, ի գին բոլոր դժւարութիւնների, սատար հանդիսանանք ամրակուռ կամքի տէր արցախահայութեանը, հետեւաբար ինչպէս անցեալում Թեմական խորհրդի հետ համախորհուրդ պիտի աշխատենք համատեղ կերպով մեր զօրակցութիւնը յայտնել Արցախի ժողովրդին:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ