Լեզու | زبان

Search

Կապ մեզ հետ

خیابان استاد نجات الهی، شماره 295
تهران 1598873311

No.295, Ostad Nejatollahi Ave.,
Tehran - IRAN

Tel: (+98-21) 88901634, 88901635,
88901636, 88897980, 88897981

Fax: (+98-21) 88892617

info@tehranprelacy.com


Թ. Հ. Թեմի Յարաբերական Մարմնի հետ կապւելու համար՝
pr@tehranprelacy.com



Թ.Հ.Թ. ԱՌԱՋՆՈՐԴ ԳԵՐՇ. Տ. ՍԵՊՈՒՀ Ս. ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆԸ ԽՍՏՕՐԷՆ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ ԿՐՕՆԱԿԱՆ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱՆԱՐԳՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Կիրակի 23 յուլիս 2023-ին, Կրօնական արարողութիւնից յետոյ, Ազգային Առաջնորդարանի դահլիճում, գլխաւորութեամբ Թեմիս Առաջնորդ Գերշ․ Տ․ Սեպուհ Ս․ Արք․ Սարգսեանի տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս՝ ի դատապարտութիւն Շւէդիայում Ղուրանի այրման անյարիր գործողութեան։

Սրբազան Հայրը բարի գալուստ մաղթելով լրատւական միջոցների ներկայացուցիչներին, քննադատեց Եւրոմիութեան ու Եւրոպական ԶԼՄ-ների ու յատկապէս հեռուստացուցային ալիքների լռութիւնը եւ անտարբերութիւնը կրօնների սրբութիւնների նկատմամբ կատարւած անարգալից վերաբերմունքների նկատմամբ: Ահաւասիկ Նա մատնանշեց նաեւ Արցախում տիրող իրավիճակին եւ Արցախի մէջ առաւել քան 200 օր 120000 ժողովուրդ պաշարման ենթարկելու Ադրբէյջանի անմարդկային վերաբերմունքին, որի կանխման եւ դադարեցման ուղղութեամբ եւրոպական խորհուրդը ոչ մի քայլ չի ձեռնարկում: Նոյնն է պատահում նաեւ Դանիայում եւ թէ Շւէդիայում՝ Իսլամի նւիրական գրքի այրելու պարագային։ Նա յայտնեց.-«Թէեւ եւրապական պետութիւնները կարող են կասեցնել անմարդկային քայլերը, սակայն ցաւօք կեղծ մարդկային ու խօսքի ազատութեան պիտակի տակ կը լռեն, հետեւաբար մենք, որպէս եկեղեցի եւ համայնք եւ թէ որպէս Թեմի առաջնորդ, խիստ կերպով դատապարտում ենք իրենց բիրտ արարքը»։ Նա յաւելեց.-«Մարդկային կեանքի մէջ կան սրբութիւններ, որ մարդ պարտաւոր է դրանց նկատմամբ յարգանք ցուցաբերել։ Այդ սրբութիւններն են՝ Քրիստոնէութեան պարագային Աստւածաշունչ Մատեանը, Իսլամութեան պարագային Նւիրական Ղուրանը եւ Հրեաների համար իրենց Թորաթը. սրանք Աստւածային ճշմարտութիւնները պարունակող գրքեր են եւ որեւէ մէկը իրաւունք չունի այդ սրբութիւններն արհամահրել»։

Սրբազան Հայրը յայտնեց.-«Ինքը եւ թէ աշխարհում խելամիտ բոլոր մարդիկ քննադատում ու դատապարտում են Ղուրանը այրող անխոհեմ երիտասարդին. ուստի այս նւիրական օրւայ ընթացքին, դատապարտելով այս արարաքը, մեր զօրակցութիւնն ենք յայտնում Իսլամ հայրենակիցներին ու եղբայրներին»։ Նա յաւելեց, որ Իրանի Հոգեւոր առաջնորդը, այս մասին խօսելով յայտնեց․-«Որ այս երիտասարդին յանձնեն իսլամական դատարանին, որպէսզի պէտք եղած դատը տեսնեն եւ արժանացնեն արդար հատուցման»։ Սրբազան Հայրը նաեւ ասաց,- որ կատարւած այդ տեսակ հակաարժէքային գործողութիւները աշխարհում անխաղաղութիւն ստեղծելու միտումով են իրականանում։ Սրբազան Հայրը պատասխանելով լրագրողներին, ընդգծեց, որ վստահաբար այս նողկալի արարքի թիկունքում կանգնած է սիոնիստական վարչակարգը, հէնց այնպէս որ տարածաշրջանում եւ ի մասնաւորի՝ Արցախի հարցով սիոնիստական վարչակարգն է հովանաւորում Ադրբեջանին, որպէսզի լարւածութիւն ստեղծւի:

Ազգային Առաջնորդարանի Հանրային կապ

Հայկական անձնանուններ

Հայ ազգի արժանիքներին լաւածանօթ և նրա արժէքներով հպարտ հայ ծնողի համար մեծ նշանակութիւն ունի իր գալիք սերնդի հայապահպանման գործընթացը, մասնաւորաբար սփիւռքեան պայմաններում:
Ուստի, այս ուղղութեամբ նորամանկան սպասող ընտանիքներին օժանդակելու նպատակով է, որ օգտւելով հայկական եւ եւրոպական տարբեր աղբիւրներից, Թեհրանի Ազգային Առաջնորդարանի կայքէջի վրայ է տեղադրւում Հայկական անձնանունների ցանկը:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱՆՈՒՆՆԵՐ